20-ից ավելի ապշեցուցիչ փաստեր, որոնք կստիպեն կասկածել մինչ այդ ունեցած գիտելիքները

Իսկ դուք գիտեի՞ք, որ խոլեստերինն ուղեղին օգնում է սովորել և հիշել նոր տեղեկությունը: Կամ որ հասուն տարիքի մարդու ուղեղը դեռ ընդունակ է ստեղծելու նոր նեյրոններ: Առաջարկում ենք օգնել նրան՝ նոր տեղեկություններով հագեցնելու: Ի դեպ՝ մարդկության համար հաճելի պարգև է այն, որ մեր հիշողությունը գործնականում անսահմանափակ է:

— Ի սկզբանե բոլոր սաղմերն աղջիկ են: Տղամադրկային ու կանացի բոլոր մարմիններն իրենց զարգացումը սկսում են միևնույն ելակետային կետից: Այսինքն բոլոր սեռական օրգանները նույնատիպ են և ֆենոտիպորեն հանդիսանում են կանացի:

— Մեր մոլորակի ընդերքում շուրջ կվադրիլիոն տոննա ալմաստ է թաքնված:

— Գյուտարար Ջոն Շեպարդ-Բարոնը ցանկացել է 6-անիշ ծածկագիր սահմանել, սակայն նրա կինը կարողացել է հիշել միայն 4-ը:

— Բարձրակրունկ կոշիկներն առաջինը փորձել են տղամարդիկ: Պարսից հեծյալները նրանց օգնությամբ ովքերն ավելի համար են տեղավորել:

— 2021թ. հունվարի 1-ից Հավայան կղզիներում պաշտոնապես արգելվում է օքսիբենզոն և օքտինոքսատ պարունակող արևապաշտպան քսուքների օգտագրծումը, քանի որ այդ նյութերը վնասում են բուստերին:

— «Աստղային պատերազմների» լույսային թրի ձայնը Բեն Բյորտը ստեղծել է աշխատող կինոպրոեկտորի ձայնի և հին հեռուստացույցի աղմուկի միավորմամբ:

— 1984թ. ԽՍՀՄ-ում ստեղծվել է լազերային ատրճանակ՝ տիեզերագնացների ինքնապաշտպանության համար:

— Երկրի վրա թթվածնի հիմնական աղբյուրն օվկիանոսն է: Ֆիտոպլանկտոնները և ջրիմուռներն արտադրում են մթնոլորտում առկա թթվածնի կեսից ավելին:

— Լորի կապիկները ներկայումս հայտնի միակ պրիմատներն են, որ կարող են իրենց թույնով սպանել մարդուն:

— Մարզասրահի ծանրաքարերի վրա ավելի շատ բակտերիաներ կան, քան՝ զուգարանակոնքի մեջ:

— Կովերի հարձակումներից ավելի շատ մարդ է տուժել, քան՝ շնաձկների:

— Կեպելի պտուղները կարելի է օգտագործել որպես հոտավետ միջոցներ: Նրա հաճելի բույրը երկար պահպանվում է մաշկի վրա նույնիսկ կարող է փոխել մարդու կղանքի հոտը: Ճավա կղզու բնակիչները կեպելն օգտագործում են որպես հակաբեղմնավորիչներ:

— Առաջին սարափ ֆիլմը՝ «Սատանայի ամրոցը», էկրան է բարձրացել 1896թ. դեկտեմբերի 24-ին, Փարիզում: Դիպաշարի համաձայն՝ Մեֆիստոֆելն ահաբեկում է ամրոցի դժբախտ այցելուներին: Գլխավոր դերերում ռեժիսոր Ժորժ Մեյլեսն ու նրա կինն էին՝ Ժաննա Դ’Ալսին:

— Տիեզերքում ամենատարածված գույնը բաց դարչնագույնն է (բեժ): Տիեզերագնացներն այն անվանել են «տիեզերական լատտե»:

— Պինգվինը կարող է ցատկել 155 սմ բարձրությամբ:

— Ֆլամինգոյի փետուրները վարդագույն-նարնջագույն են դառնում կարոտինոիդի շնորհիվ. սա գազարին գույն հաղորդող նյութն է:

— Ազատության արձանը՝ ֆրանսուհի է: Ամերիկյան հեղափոխության տարիներին Ֆրանսիան արձանը նվիրել է Ամերիկային՝ որպես ժողովուրդների բարեկամության նշան:

— Ամենաթանկարժեք քարը կարմիր ադամանդն է՝ 1 կարատը՝ 1 մլն դոլար: Ներկայումս աշխարհում դրանք 30-ից պակաս են: Ամենաթանկարժեքը 5.11 ct Moussaieff Red Diamond-ն է, գնվել է 2011թ.՝ 8 մլն դոլարով:

— Վաշինգտոնի մայր տաճարի պատին առկա է «Աստղային պատերազմներից» Դարտ Վեյդերի գլուխը:

— Ծորակից թափվող տաք ու սառը ջրի ձայնը նույնը չէ:

— Էդինբուրգի համալսարանում գոյություն ունի Արթուր Քյոստլերի անվան պարահոգեբանության ամբիոն: Այնտեղ ուսումնասիրում և դասավանդում են այն ամենը, ինչ կապ ունի միստիկայի հետ:

— Իրականում ծառերի վրա տերևներն այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք աշնանը: Տերևը կանաչ ներկող քլորոֆիլը ոչնչանում է, և մենք տեսնում ենք տերևի իսկական գույնը:

— Դժվար է հավատալ, բայց կապուտաչյա մարդիկ մեր մոլորակում հայտնվել են ավելի ուշ, քան բրուտագործությունը: Աչքերի բաց գույնի համար պատասխանատու գենը հայտնվել է 10 հազար տարի առաջ, իսկ առաջիկ կերամիկական արձանիկը պատրաստվել է մ.թ.ա. շուրջ 29-25 հազար տարի առաջ:

— Օրանդան արհեստականորեն ստեղծված ձուկ է՝ գլխի վրա հետաքրքիր աճույթով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021