Փորձագետներն ադրբեջանական լոլիկի ու խնձորի ներկրման արգելքը կապում են ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման հետ

Ռուսաստանն արգելել է լոլիկի և խնձորի ներմուծումն Ադրբեջանից: Սակայն մի շարք փորձագետների համոզմամբ՝ Մի-24-ի կործանման համար Ալիևի ներողությունը, լոլիկներն ու խնձորները «շատ քիչ են, շատ քիչ...». ռուսական կողմը պահանջում է պատժել մեղավորներին:

ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության մարմնի (Россельхознадзор) որոշմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ից ժամանակավորապես արգելվում է լոլիկի և խնձորի ներմուծումն Ադրբեջանից: Պատճառներ են նշվում նախկինում ներկրված նույն ապրանքներում մակաբույծների հայտնաբերումը:

Սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ արգելքն ավելի խորը արմատներ ու պատճառներ ունի: Օրինակ՝ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին պատժել Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի ոչնչացման գործի հետաքննությունը ձգձգելու համար: Հիշեցնենք՝ Բաքուն ստանձնել էր ռուսական հարվածային ուղղաթիռին հարվածելու պատասխանատվությունը՝ խոստանալով պատժել մեղավորներին:

Որոշ փորձագետների համոզմամբ՝ Մի-24-ի կործանման համար Ալիևի ներողությունը, լոլիկներն ու խնձորները «շատ քիչ են, շատ քիչ…»: Հնչում են հարցադրումներ՝ արդյո՞ք Ադրբեջանն աղետի վերաբերյալ հետաքննություն է տանում, թե՞ միայն ռուս լրագրողների նկատմամբ են դրանք կատարվում, որտե՞ղ են մեղավորները, նրանք ձերբակալվա՞ծ են, հարցաքննվե՞լ են: Հիշեցնում են նաև, որ Սիրիայում թուրքական F-16-ով ռուսական Սու-24-ին հարվածելուց 9 ամիս անց են մեղավոր օդաչուները ձերբակալվել (հեղաշրջման փորձից հետո):

Սակայն դեպքից օրեր անց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փ. Բյուլբյուլօղլին, մեկնաբանելով ռուս օդաչուների մահվան դրվագը, նշել էր. «Պատերազմում, ինչպես՝ պատերազմում»: Սրան ռուսական կողմը շատ կոշտ պատասխանել էր՝ շեշտելով, որ հարցին նույն սկզբունքով մոտենալու դեպքում «հետևանքները կործանարար կլինեին»:

Կարծիքների մի մասը դեսպանի հենց այդ խոսքերն են ադրբեջանական ապրանքների ներմուծման արգելքի հիմք համարում՝ պնդելով նաև, որ ռուսական ուղղաթիռը միտումնավոր է խոցվել. Մի-24-ն օդ է բարձրացել Էրեբունի օդանավակայանից, որտեղից ցանկացած թռիչք (նույնիսկ՝ խաղաղ ժամանակ) դիտարկվում է Արարատի վրա տեղակայված թուրքական ռադիոլոկացիոն և օպտիկական համակարգերի կողմից: Այդ դեպքում դժվար է ենթադրել, թե ադրբեջանաթուրքական դաշինքը տեղյակ չի եղել, թե հատկապես ինչ ուղղաթիռ է խոցում:

Բացի այդ, ըստ որոշ աղբյուրների, Ադրբեջանի ՀՕՊ ծառայություններն ուղղաթիռին հետևել են ամբողջ երթուղու ընթացքում և հարվածել են խոցման գոտուց դուրս գալուց 2-3 վայրկյան առաջ:

Այդպիսով, ռուս օդաչուները զոհվել են ոչ թե «դժբախտ պատահարի» հետևանքով, այլ՝ ծրագրված հարձակման և ռազմական պրովոկացիայի, որը կազմակերպվել էր ադրբեջանաթուրքական հրամանատարության կողմից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021