Categories: Գիտություն

NASA-յի կողմից անցկացվող «վեներագնացների» բաց մրցույթի հաղթողները հայտնի են

Վեներայի հետազոտության համար սարքերի մրցույթում հաղթող է ճանաչվել եգիպտացի Յուզեֆ Ղալին: Նրա «վեներագնացն» աշխատելու է քամու էներգիայով:

Վեներայի խիտ, շիկացած, փոթորկոտ ու թունավոր մթնոլորտն այդ մոլորակի վրա ցանկացած սարքավորման վայրէջքն անհավատալի բարդ է դարձնում: Բավական է հիշել, որ մարսագնացները Կարմիր մոլորակում տարիներով արդյունավետ աշխատում են, սակայն Վեներայի համար «գոյատևման« ռեկորդն ընդամենը 56 րոպե է: Այդքան է նրա մակերեսին աշխատել խորհրդային «Վեգա-2» վայրէջքային զոնդը:

Վեներայի հետազոտությունների համար սարքավորման ստեղծումը պահանջում է արտասովոր կառուցվածքային լուծումներ: NASA-ն օգնության խնդրանքով դիմել է լայն հանրությանը: 2020թ. փետրվարին գործակալությունը հայտարարել է «Ուսումնասիրելով թույնը» (Exploring Hell) բաց մրցույթը, որի մասնակիցներին առաջարկվել է նախագծել «էքստրեմային պայմանների ինքնաշխատ մեքենա» (Automaton Rover for Extreme Environments, AREE), որն ունակ կլինի գոյատևել Վեներայի վրա:

Մրցույթը հաղթած նախագիծը / © Youssef Ghali, HeroX, NASA Tournament Lab

Կազմակերպիչներն աշխարհի 82 երկրից ստացել են ավելի քան 750 առաջարկություն, իսկ օրերս NASA-յի Tournament Lab-ի ինժեներները և մրցույթի գլխավոր հովանավոր HeroX կրաուդսորսինգային հարթակը հայտարարել են հաղթողների անունները: Գլխավոր մրցանակը, այդ թվում և՝ 15 հազար դոլար պարգևը, բաժին են հասել Եգիպտոսից ճարտարապետ և արդյունաբերական դիզայներ Յուզեֆ Ղալիին: Նրա կողմից առաջարկված սարքավորումն օգտագործում է քամու էներգիան, որպեսզի դանդաղ և զգուշորեն շարժվի Վեներայի վտանգավոր մակերեսի վրայով:

NASA-յից Ջոնաթան Սաուդերը նշել է, որ բազմաթիվ հրաշալի գաղափարներ ու լավ մշակված կոնցեպցիաներ են ներկայացվել, որ առաջին, երկրորդ և երրորդ տեղերից բացի՝ եզրափակիչ են անցել ևս 2-ը: Եվս 10 նախագիծ արժանացել են խրախուսական պարգևների:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021