Categories: Գիտություն

Աստղաֆիզիկոսը պատմել է, թե բանական կյանքի զարգացման համար որ գալակտիկաներն են ավելի հարմար

Նոր հետազոտությունը, հիմնվելով Կոպեռնիկոսի սկզբունքի վրա, հերքում է թեզիսն այն մասին, որ բանական քաղաքակրթության առաջացումն առավել հնարավոր է ձվածրաձև հսկայական գալակտիկաներում:

Աստղաֆիզիկոս Դենիել Ուիթմայրն աշխատություն է հրապարակել, որը նոր պատկերացում է տալիս, թե որ գալակտիկաներն են բանական կյանքի համար առավել հավանական: Հոդվածը հերքում է 2015թ. առաջ քաշված տեսությունն այն մասին, ըստ որի՝ բանականության ծագման ավելի մեծ հավանականությունն առկա է ձվածրաձև հսկայական գալակտիկաներում:

Հինգ տարի առաջ կատարված հետազոտության հեղինակները՝ բրիտանացի գիտնականները՝ աստղաֆիզիկոս Պրատիկ Դայալի (Դարեմի համալսարան) ղեկավարությամբ, հաստատել են, որ ձվածրաձև հսկայական գալակտիկաներում աստղերը բազմաթիվ են և, միաժամանակ, հարաբերականորեն ցածր է պոտենցիալ մահաբեր գերնորերի մասնաբաժինը: Դա բարձրացնում է մոլորակների գոյության հնարավորությունը լուսատուների շուրջը բնակելի գոտիներում և նվազեցնում է հավանականությունը, թե գերնոր աստղի բոցավառումը կոչնչացնի ծնունդ առնող կյանքը:

Սակայն Ուիթմայրը համարում է, որ այդ աշխատանքի եզրակացությունները հակասում են այսպես կոչված Կոպեռնիկոսի սովորականության սկզբունքին: Դրա իմաստն այն է, որ օբյեկտը պետք է տիպային համարել իր դասի համար և շարքից դուրս չեկող, եթե հակառակի հստակ ապացույցներ չկան: Օրինակ՝ Երկրի դեպքում Կոպեռնիկոսի սկզբունքը ցույց է տալիս, որ մեր մոլորակը Տիեզերքում ինչ-որ առանձնահատուկ տեղ չի զբաղեցնում և բացառություն չէ: Նշանակում է՝ պետք է գոյություն ունենան նմանատիպ պայմաններով այլ մոլորակներ, որտեղ կարող է ի հայտ գալ սպիտակուցային կյանք:

Հետևաբար, Երկիրը և նրա վրա զարգացող տեխնոլոգիական քաղաքակրթությունը պետք է տիպային օբյեկտ լինեն, որի նմանները գոյություն ունեն Տիեզերքի այլ անկյուններում: Նշանակում է՝ այդպիսի օբյեկտների տեղադրությունը նույնպես պետք է տիպային լինի, և պարուրաձև գալակտիկայում (ինչպիսին Ծիր Կաթինն է) բնակելի մոլորակ գտնելու հավանականությունը պետք է էականորեն բարձր լինի, քան ձվածրաձև գալակտիկայում:

Իր հոդվածում Ուիթմայրը նաև բացատրություն է առաջարկում, թե ինչու ձվածրաձև գալակտիկաները հարմար չեն կյանքի համար: Գիտնականի խոսքով՝ ձվածրաձև գալակտիկաների էվոլյուցիան լիովին տարբերվում է Ծիր Կաթինից: Այդ գալակտիկաների զարգացման վաղ փուլերում ճառագայթումն այնքան ուժգին է եղել, որ ամբողջովին կոչնչացներ ցանկացած բնակելի մոլորակ:

Աստղաֆիզիկոսի խոսքով՝ ավելի ուշ փուլերում աստղերի ձևավորման արագությունը մոտենում է զրոյի, ինչը, իր հերթին, նվազեցնում է բնակելիության նոր գոտիների ձևավորման հնարավորությունը, որտեղ կարող էին նոր մոլորակներ կազմավորվել: Ուիթմայրի կարծիքով՝ բանական կյանք ավելի լավ է փնտրել SB տեսակի գալակտիկաներում (պարուրաձև, ամրակցված, ինչպիսին Ծիր Կաթինն է):

Ավելի վաղ հաղորդվել է, որ Hubble աստղադիտակը մանրակրկտորեն լուսանկարել է մասնատվող ATLAS գիսաստղը, իսկ Արիզոնա նահանգի համալսարանի գիտնականների փորձարկումները ցույց են տվել, որ մոլորակ-օվկիանոսները կարող են և հատակ չունենալ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021