Մայիսի 4, 2020, 09:52
Խմբագրություն Hovhannisyan
497

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 121 նոր դեպք է հաստատվել

Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2507-ի՝ նախորդ օրվա դրությամբ ավելանալով 121-ով: Մահացության 4 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 36-ը:

Շտապօգնություն / © Սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 121 նոր դեպք: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի:

Մահացության 4 նոր դեպք է գրանցվել: Պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2630148587226254

Առողջացել է ընդհանուր առմամբ 1071 մարդ՝ վերջին 24 ժամում ավելանալով 36-ով: Նախորդ օրը կատարվել է 765 թեստավորում, որից 644-ը բացասակն են եղել: Փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն