Categories: Գիտություն

РИА. Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել

Դեղամիջոցը ստեղծվել է հակամալարիական մեֆլոքինի հիման վրա: Առաջարկվել է ներառել Առողջապահության նախարարության մեթոդական առաջարկությունում:

ՌԴ Բժշկակենսաբանական դաշնային գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց, որը այն հիմնված է հակամալարիական մեֆլոքին (կամ` լարիամ) դեղամիջոցի վրա: Միաժամանակ հաղորդվում է, որ «Ֆարմզաշիտա» գիտաարտադրական կենտրոնը չինական և ֆրանսիական փորձի հիման վրա բուժման մեթոդ է մշակել:

Գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ դեղամիջոցը բարձր սելեկտիվությամբ արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ էֆեկտը բջջային կուլտուրաներում և խոչընդոտում է դրա կրկնապատկմանը, իսկ մեֆլոքինի իմունասուպրեսիվ գործառույթը խոչընդոտում է բորբոքային պատասխանի ակտիվացմանը, որն առաջացրել է վիրուսից: Մակրոլիդային հակաբիոտիկների և սինթետիկ պենիցիլինի հավելումը ոչ միայն խոչընդոտում է երկրորդական բակտերիավիրուսային համախտանիշի ձևավորմանը, այլև թույլ է տալիս արյան պլազմայում և թոքերում բարձրացնել հակավիրուսային միջոցի կոնցենտրացիան:

Սկվորցովայի խոսքով՝ դա կապահովի Covid-19-ով վարակված տարբեր աստիճանի ծանրությամբ պացիենտների արդյունավետ բուժումը: Բացի այդ՝ մեֆլոքինի հիման վրա տարվում է կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի արդյունավետ և անվտանգ սխեմայի մշակում: Այն առաջարկվում է ներառել Առողջապահության նախարարության մեթոդական առաջարկությունում:

Նախօրեին Առողջապահության նախարարությունը թարմացրել է այդ խորհուրդները` թողարկելով արդեն 4-րդ տարբերակը: Մասնավորապես, թարմացվել է Covid-19-ի լաբորատոր ախտորոշմանը վերաբերող բաժինը: Ընդարձակվել են լաբորատոր թերապիայի սխեմաները: Այսպես, բժիշկները նշել են մի քանի դեղամիջոցներ, որոնք օգտագործվել են ատիպիկ թոքաբորբի բուժման համար և որոնք խորհուրդ են տրվում օգտագործել նոր վարակի թերապիայի կոմբինացիայում: Դրանք են՝ լոպինավիր + ռիտոնավիր, քլորոքին, հիդրոքսիքլորոքին, ինտերֆերոնների դեղամիջոցներ: Բացի այդ՝ ներկայումս ընթանում են ումիֆենովիրի, ռեմդեսիվիրի, ֆավիպիրավիրի կլինիկական փորձարկումները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021