Պոլինա Գոլովուշկինա. Դուք պատկերացում անգամ չունեք, թե ինչ է ձեզ սպասվում շաբաթներ անց
Իտալիայում բնակվող ռուս աղջիկը նախազգուշացրել է մոտալուտ վտանգի մասին: Մենք նրա գրառումը թարգմանել ենք ձեզ համար:
«Կարծում եմ՝ բոլորդ եք տեղյակ, որ ես Իտալիայում եմ ապրում: Ուստի շնորհակալ եմ նրանց, ովքեր հիշել են, գրել, զանգել մեզ համար այս դժվարին պահին: Քանի որ չեմ կարող անձամբ յուրաքանչյուրին պատմել, թե ինչ է այստեղ կատարվում, այստեղ եմ գրում: Ավելի շուտ՝ ճչում եմ: Վերջին ջիղերով փորձում եմ ահազանգել գոնե նրանց, ովքեր ինձ համար թանկ են: Թանկագիննե՛րս: Դուք պատկերացում անգամ չունեք, թե ինչ է ձեզ սպասվում շաբաթներ անց: Եվ ինչպես կարող է նման կարճ ժամանակամիջոցում փոխվել կյանքը՝ վերածվելով ֆիլմի՝ հարթմնի աղետի:
Այսպես, եթե դուք մինչ օրս զվարճանում եք, հյուր եք գնում, աշխատում եք, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ եք տանում, ապա իմացեք՝ երկու շաբաթ առաջ մեզ մոտ էլ նույնն էր: Ես էլ էի ծիծաղում, փորձում էի փրկել բիզնեսս, որն, ինչպես գիտեք, կախված է զբոսաշրջային հոսքերից: Դա արդեն արդիական չէ: Հիմա արդիական է մեկ բան. գոյատևելը: Շատ չէի ցանկանա վախեցնել, սակայն առկա իրավիճակի մասին նկարագրությունս ինչ-որ բան կփոխի իմ ռուս (և ոչ միայն) ընկերների մոտ՝ նույնիսկ փրկելով ինչ-որ մեկի կյանքը:
Եվ՝ մեր այսօրվա իրականությունը. փակ է ամեն ինչ, բացի մթերային խանութներից ու դեղատներից: Տանից դուրս ենք գալիս շաբաթը մեկ անգամ՝ ապրանք գնելու՝ դիմակներով ու ձեռնոցներով: Պետք է ունենալ դուրս գալու թույլտվություն, գնալ միայն մինչև 1 կմ շառավղի շրջանակներում գտնվող խանութը: Կարող են հետևել GPS-ով (թույլտվությունում հեռախոսահամարը նշված է): Հակառակ դեպքում՝ տուգանք 206 եվրո, նաև քրեական պատասխանատվություն: Անցակետերը շատ են, ստուգում են բոլորին անխտիր՝ թե ոտքով, թե՝ մեքենայով: Եթե ձեր տան մոտ 1 փոքր խանութ է ու այնտեղ թանկ է, իսկ դուք ցանկանում եք գնալ այնտեղ, որտեղից սովոր եք գնումներ կատարելու, ապա դա ոչ մեկի չի հետաքրքրում:
Հնարավոր ամեն ինչ վերակառուցվում է հիվանդանոցի, ինչպես պատերազմի դեպքում: Այսօր հիվանդանոց է դարձել նաև Ջենովայում գտնվող զբոսանավը: Ընդունում են միայն այն հիվանդներին, որոնք կյանքի ու մահվան միջև են, ընդ որում՝ անհույսներին թույլ են տալիս մեռնել: Եթե բերում են 30 և 50 տարեկանների միաժամանակ, փրկում են 30-ամյային. շնչառական սարքերը հաճախ չեն բավականացնում: Հիվանդներն ամենուր են. միջանցքներում, մուտքերում: Բժիշկներն աշխատում են առանց հերթափոխի՝ այնքան, քանի դեռ ոտքի վրա են: Նրանք էլ ճանճերի նման մահանում են: Հյուսիսում դիերը բեռնատարներով են տեղափոխում: Բեռնատարներն էլ չեն հերիքում: Եթե ձեր վարակված հարազատին տարել են, և նա չի առողջացել, ապա դուք նրան այլևս չեք տեսնի: Թույլ չեն տալիս մարմնին հրաժեշտ տալ. անմիջապես տեղափոխում են դիակիզարան: Ներկայումս 700-800 մարդ է օրական մահանում: Փոքր Իտալիայի համար դա մեծ թիվ է:
Մահանում են ոչ միայն տարեցները, այլև 30, 40 տարեկանները: Մահանում են շատ արագ, մի քանի օրվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ զգացվում է, որ կորոնավիրուս է: Նույնիսկ ամենակարող, ուժեք, ցլանման տղամարդիկ՝ ուժեղ իմունիտետով: Նույնիսկ երեխաներ: Այո, նրանք տոկոսային հարաբերակցությամբ քիչ են, բայց թվերը ձեր ինչի՞ն են պետք, եթե ձեր երեխան է մահանում: Երբեք չէի լսել, թե ինչպես է մահացածների համար ղողանջում զանգը: Հիմա մշտապես լսում եմ: Եվ ահա ձայնն ականջումս է, ուզում եմ կծկվել ու թաքնվել բնակարանի հեռավոր անկյունում:
Եթե ձեզ դեռ թվում է, թե սա ձեզ չի վերաբերվում, որտե՞ղ է Իտալիան, որտե՞ղ՝ դուք, ապա պատմեմ, թե ինչպես մեզ մոտ էլ ամեն ինչ հանդարտ սկիզբ առավ.
– Հունվարի 30. Հռոմում հայտնաբերվեց և մեկուսացվեց Չինաստանից ժամանած զույգը՝ կորոնավիրուսով վարակված: Չեղարկվում է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Բոլորը հանգիստ են: Կյանքը շարունակվում է:
– Փետրվարի 23. Հայտնաբերվել են շուրջ 100 վարակվածներ: Օջախները՝ Իտալիայի հյուսիսում գտնվող փոքր քաղաքներ, որտեղ կարանտին է հայտարարվել: Մնացյալ Իտալիան զվարճանում է: Ամեն ինչ բաց է:
– Մարտի 4. Վերջապես՝ փակվում են դպրոցներն ու համալսարանները (ոչինչ չի՞ հիշեցնում): Երեխաներն ու ուսանողները թափվում են դուրս. եղանակը բարենպաստ է:
– Մարտի 8. Շուրջ 6 հազար վարակված: Թեստավորում են բոլորին, ապա փոխում են մարտավարությունը. թվերը սարսափելի են, ձեռնարկում են Եվրոպայի երկրների մեծ մասի մեթոդը՝ միայն ախտանշաններով: Առաջ անցնելով՝ նշեմ. ներկայումս թեստավորում են միայն նրանց, ովքեր մահվան վտանգի առաջ են: Ամբողջ Լոմբարդիան կարանտինում է: Փակ են թանգարանները, կինոթատրոնները, թատրոնները, մարզական և առևտրային կենտրոնները: Բարերն ու ռեստորաններն աշխատում են մինչև 18:00-ն՝ անհրաժեշտ հեռավորության պահպանմամբ: Հռոմում շարունակում են զվարճանալ: Իհարկե՝ առանց դիմակների: Հյուսիսում աշխատող հարավցիները վերադարձել են իրենց հարազատների մոտ՝ վիրուսն առանց իմանալու տանելով իրենց հետ:
– Մարտի 11. Ամբողջ Իտալիան կարմիր գոտի է դառնում: Շուրջ 13 հազար վարակված: Փակվում է ամեն ինչ՝ բացի մթերային խանութներից, դեղատներից ու ֆաբրիկաներից: Հայտարարվում է պանդեմիա: Դեռ կարելի է փողոցում միայնակ սպորտով զբաղվել, խանութ գնալ, բայց արդեն թույլտվության թերթիկով: Արդեն վախենալու է, բայց՝ ոչ շատ: Կատակում ենք:
– Մարտի 21. Շուրջ 60 հազար վարակված, նրանց 6 հազարը՝ մահացած: Փակվում են բոլոր ֆաբրիկաներն ու գործարանները: Խանութ գնալ կարելի է 3 օրը 1 անգամ՝ տանից 1 կմ-ից ոչ հեռու: Բնակարանից հեռանալն արգելվում է: Սպորտը դրսում՝ նույնպես: Տեղաշարժվել թույլատրվում է միայն սննդի համար և եթե մահանում ես (ոչ շտապ այցերը բժշկի արգելվում են): Պարեկները տուգանում են բոլորին անխտիր: Տուգանք + քրեական պատասխանատվություն:
Բերգամոյի ռազմատեխնիկան չի բավարարում դիակների տեղափոխման համար. տեղի գերեզմաններում արդեն տեղ չկա, դիակիզարանները նույնպես չեն հասցնում: Իտալիայի վարչապետը երկրում հայտարարում է համաշխարհային պատերազմի ճգնաժամի 2-րդ աստիճան: Դա, իրավամբ, նման է պատերազմի: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ում ճանաչում ես, ով կամ մահացել է, կամ կյանքի կռիվ է տալիս: Արդեն չենք կատակում:
Այս ամենը տեղի է ունեցել 1 ամսվա ընթացքում:
Չեմ ասում՝ խուճապի մատնվենք, բայց խնդրում եմ. բոլոր սովորությունները պետք է անհապաղ փոխել, մի քանի շաբաթից ուշ կլինի: Դուրս մի եկեք տանից, հյուրերի, հարազատներին մի ընդունեք, մի գնացեք աշխատանքի, դպրոց, համալսարան (իհարկե պետությունից է կախված, բայց ամեն դեպքում): Դիմակ կրեք, լվացեք ձեռքերը: Հոգ տարեք մտերիմների համար: Տանից հազվադեպ դուրս եկեք, միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզասարքերը, գրքերը, ֆիլմերը կօգնեն:
Երևի այսքանը: Ովքեր այլ մանրամասներ են ցանկանում, անձնական նամակով գրեք. միշտ պատրաստ եմ օգնելու:
Սիրով, ձեր՝ Պոլինա»:
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
ԱՄՆ-ում և Իսրայելում ավելի քան մեկ միլիոն կանանց լաբորատոր տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դաշտանադադարի շրջանում փոփոխվում են ոչ միայն սեռական հորմոնները։ Մի շարք ցուցանիշներում հետազոտողները հայտնաբերել են կտրուկ անցում, իսկ հորմոնային փոփոխությունները՝ վերջին դաշտանից ավելի քան տասը տարի առաջ։
Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները