Մարտի 29, 2020, 12:08
Խմբագրություն Hovhannisyan
832

Հայաստանում մահացածների թիվը դարձել է 3, վարակվածներինը՝ 424 (upd.)

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահվան դեպք է գրանցվել՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց / © ՀՀ ԱՆ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահվան դեպք է գրանցվել՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Նախարարի խոսքով՝ բժիշկներն արել են ամեն հնարավորը՝ նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չի հաջողվել:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1183126135206983

Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ 3: Վարակվածների ընդհանուր թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 52-ով՝ դառնալով 424: Առողջացածել է 30 մարդ:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/661344878034776

Հաղորդվում է, որ վարակվածներից փաստացի բուժում են ստանում 391-ը:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2465552830213162

Հաստատված դեպքերի ամենամեծ թիվն, ինչպես երևում է, մարտի 28-ին է գրանցվել: Բացասական թեստերի քանակը՝ 2054:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2594912634162449

Արտերկրում կորոնավիրուսից մահացել է նաև ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը:

UPD. Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Նրա խոսքով՝ իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2465842356850876

Նիկողոսյանը նշել է, որ վերջիններս նոր դեպքեր չեն. ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն