Categories: Գիտություն

Գիտնականներն առաջին անգամ ստացել են պլազմային ջեթի ծնունդի նկարը, որն առաջացել է 2 գալակտիկաների բախումից

Պլազմայի գերհզոր շիթն առաջացել է TXS 2116-077 գալակտիկայի և նույն չափի այլ գալակտիկայի բախումից: Համեմատաբար քիչ պայծառության շնորհիվ աստղաֆիզիկոսներին հաջողվել է դիտարկել դրա աղբյուրը:

ԱՄՆ-ի Կլեմսոնի համալսարանի հետազոտողները հաղորդել են պլազմայի հարաբերապաշտական (ռելյատիվիստական) շիթի (ջեթ) հայտնաբերումը հաստատելու մասին: Այն առաջացել էր երկու գալակտիկաների բախման հետևանքով: Գիտնականներին հաջողվել է այդ երևույթը նկարահանել ինֆրակարմիր դիապազոնում՝ ստանալով տեսողական առաջին հաստատումն այն բանի, որ տիեզերական նման մեծածավալ մարմինների բախման հետևանքով ձևավորվում են լիցքավորված մասնիկների հզոր շիթեր:

Աստղագետներն ավելի վաղ պարզել էին, որ նման շիթերը կարող են գեներացվել ձվածրաձև գալակտիկաներում, որոնք, իրենց հերթին, ծագել են երկու զսպանակաձև աստղային համակարգերի բախման արդյունքում: Այժմ արդեն հետազոտողներն ունեն լուսանկար, որը ցույց է տալիս նման գոյության վաղ շրջանի բախման արդյունքում ձևավորված ջեթը:

Գիտնականներն աստղադիտակների օգնությամբ բազմիցս նկարահանել են գալակտիկաների բախումները, ստացել են նաև ջեթերի լուսանկարներ: Սակայն նման երիտասարդ հարաբերապաշտական շիթի լուսանկարն առաջին անգամ է ստացվել: Ավելին, շնորհիվ այն բանի, որ ջեթի պայծառությունը դեռևս շատ բարձր չէ, հնարավորություն կա ավելի լավ դիտարկելու մարմինը, որից ցայտում է այդ շիթը: Հետազոտության համահեղինակ Ստեֆանո Մարկեզին նշել է, որ սովորաբար շիթն այնքան ուժեղ է լուսարձակում , որ նրա ետևում գալակտիկան չի երևում:

Ավելի վաղ համարվել է, որ ջեթերը գեներացվում են համեմատաբար ծեր ձվածրաձև գալակտիկաների կողմից՝ այսպես կոչված ակտիվ միջուկներով, որտեղի գործընթացներն ուղեկցվում են վիթխարի էներգիայի արտանետումներով: Գիտնականների մեծ մասը համոզված է, որ նման ակտիվ միջուկներում գերզանգվածային սև խոռոչներ են: Ընդ որում՝ կենտրոնում նման մարմիններ ունեցող գալակտիկաների ոչ բոլոր միջուկներն են ակտիվ: Այսպես՝ Ծիր Կաթինի կենտրոնում գերզանգվածեղ սև խոռոչը պայմանական «հանգստի վիճակում» է:

Ակտիվ միջուկներն աստիճանաբար մեծանում են աճանստվածքի (ակրեցիայի)՝ մատերիայի գրավիտացիոն ձգողականության հաշվին: Սակայն նյութի մի մասն արտանետվում է պլազմային ջեթի տեսքով: Տիեզերքում վայրկյանում ավելի մեծ քանակությամբ էներգիա լուսարձակելով, քան Արեգակը գեներացնում է իր գոյության ողջ ընթացքում՝ հարաբերապաշտական շիթերը փաստացի ծառայում են որպես մասնիկների տիեզերական բնական արագացուցիչ:

Գիտնականների լուսանկարած ջեթն առաջացել է TXS 2116-077 գալակտիկայի և գրեթե նույն զանգվածով աստղային համակարգի բախումից: Արտասովոր երևույթի հետազոտության համար օգտագործվել են մի քանի վերերկրյա աստղադիտակների, ինչպես նաև տիեզերական Chandra աստղադիտարանի տվյալները: Լուսանկարն արվել է 8,2 մետրանոց Subaru օպտիկական ինֆրակարմիր աստղադիտակի օգնությամբ: Այն պատկանում է ճապոնական Աստղագիտական ազգային աստղադիտարանին և տեղադրված է հավայան հրաբխի՝ Մաունա Քեայի վրա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021