Categories: Գիտություն

Ֆրանսիայում սկսվել է ITER-ի՝ աշխարհի խոշորագույն ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի կառուցումը

Աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցու համար Սեն-Պոլ-լը-Դյուրանս են ժամանել նախագծի մասնակից պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ռեակտորի գործարկումը և առաջին պլազմայի ստացումը նախատեսվում է 2025թ.:

Այսօր առավոտյան Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Սեն-Պոլ-լը-Դյուրանս համայնքում (Պրովանս-Ալպեր-Կապուտակ ափ տարածաշրջան) պաշտոնապես մեկնարկել է միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի (ITER, International Thermonuclear Experimental Reactor) կառուցումը:

Հաղորդվում է, որ Կարադաշ հետազոտական կենտրոնում կայացած հանդիսավոր արարողությանը տեսակապով մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մասնակցել են նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը: Ծրագրին ներգրավված է 35 երկիր. Եվրամիությունը, որպես «ընդունող կողմ», շինարարության արժեքի 45 տոկոսն է ներդրել, իսկ մյուսները, այդ թվում՝ Ռուսաստանը, յուրաքանչյուրը 9 տոկոս:

Համաձայնությունը կնքվել է դեռևս 2006թ., իսկ 2010թ. տեղադրվել է հիմքը և վերգետնյա հենակառուցվածքը: ITER-ին հատկացված ընդհանուր տարածքը 42 հեկտար է:

ITER-ի կառուցումը / © iterorganization

ITER-ի վակուումային խցիկի առաջին բաժինն այս շաբաթ կառաքվի Կորեայից (ընդհանուր առմամբ մատակարարվելու է 9 բաժին, նրանցից 4-ը պատրաստվում է Սեուլի կողմից): Երկու տորոիդային կոճերի և արծաթե ծածկույթով, պաշտպանիչ ջերմային էկրանի բաժինների հետ միասին Ֆրանսիայում կգտնվեն բոլոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են տոկամակի առաջին հատվածի ստեղծման համար:

Ռուսաստանն, իր հերթին, արտադրելու են բոլոր 18 վերին խողովակաճյուղերը (կարճախողովակներ), որոնք անհրաժեշտ են ախտորոշիչ սարքավորումների տեղադրման համար, պլազմայի տաքացման սարքավորումները, ինչպես նաև ITER-ի վակուումային խցիկի հասանելությունը կապահովի: Բացի այդ, Ռուսաստանը մատակարարել է տորոիդային դաշտի 22 կմ-անոց հաղորդիչները, պոլոիդային դաշտի 11 կմ-անոց հաղորդիչները: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանն ITER-ի համար պետք է արտադրի 25 համակարգ:

«Ռոսատոմի» հաղորդմամբ՝ ITER-ը միջուկային էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության լավագույն օրինակ է: Գերգիտական նախագծի նպատակն, ինչպես նշվել է, այրման ընթացքով և արդյունաբերական մասշտաբի հզորությամբ, կառավարվող ջերմամիջուկային սինթեզի հնարավորությունը ցուցադրելն է:

Հաղորդվում է, որ ռեակտորը որոշիչ նշանակություն ունի ջերմամիջուկային սինթեզի հետազոտության և ջերմամիջուկային էլեկտրակայանների կառուցման նախապատրաստության համար: Նախատեսվում է, որ ITER-ն արտադրելու է 500 ՄՎտ ջերմային էներգիա և 200 ՄՎտ էլեկտրաէներգիա:

2025թ. դեկտեմբերին նախատեսվում է շահագործել ITER-ը և ստանալ պլազմա: Սա կլինի արդյունաբերական մասշտաբի էներգիայի ստացման համար ջերմամիջուկային ռեակցիայի կիրառման հնարավորության ցուցադրման առաջին խոշորագույն փորձը՝ ապացուցելով ջերմամիջուկային ռեակտորների աշխատունակությունը գործնականում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021