Categories: Սոցցանցեր

«Մարտի 1 vs մարտի 31» մեմը մեծ տարածում է ստացել

Երկու նկարների համեմատությամբ նկարագրվում է մարդկանց վիճակը մարտի սկզբին և վերջին, իսկ դա բավականին երկար ու բարդ ամիս էր ամբողջ աշխարհում:

2020թ. մարտ ամիսն աշխարհում շատ անհաջող էր: Հենց այդ ամսին ԱՀԿ-ն հայտարարեց Covid-19 պանդեմիան, և կորոնավիրուսը «չինական խնդրից» վերածվեց համընդհանուրի: Մարտի 1-ին վարակվածների թիվն 88 հազար էր, իսկ արդեն մարտի 31-ին հասել էր 850 հազարի:

Կորոնավիրուսի պանդեմիային արձագանքել է նաև համացանցը: Ընդհանուր առմամբ՝ 2020թ. համարում են պատմության մեջ վատթարագույնը, իսկ ապրիլին սպասվում է ավելի սարսափելին: Մարտի վերջին սոցցանցերում հայտնվել է «Մարտի 1 vs մարտի 31» մեմը: Օգտատերերը երկու նկարների միջոցով նկարագրում են իրենց վիճակները երկար ու բարդ ամսվա սկզբին ու վերջին:

Այդ ֆորմատը սկզբում Իսպանիայում է հայտնվել, որտեղ արդեն 102 հազարի է հասել կորոնավիրուսով վարակվածների թիվը: Թվիթերի օգտատերերից մեկն իրավիճակը նկարագրել է «Սև հայելի» սերիայի կադրերով. դիպաշարի համաձայն՝ հերուսուհու կյանքն ընդամենը մեկ օրում կործանվում է: Շուտով հայտնվել են նաև այլ օրինակներ, որտեղ արտացոլվում է բուժաշխատողների և ինքնամեկուսացումից գիրացողների վիճակը:

Մի քանի օր հետո ֆլեշմոբը հասել է ԱՄՆ: Մարտի 1-ին ամբողջ երկրում վարակվածները 89 հազարն էին: Ապրիլի 1-ի դրությամբ թիվը դարձել է 190 հազար. վարակվածների թվով ԱՄՆ-ն «առաջատարն» է: Օգտատերերը տեղադրել են միևնույն մարդկանց նկարներ, ովքեր մեկ ամսվա ընթացքում դառնում են «վայրի» կամ ծերանում:

Ապրիլի 1-ի դրությամբ վարակվածների թիվն անցել է 887 հազարից, մահացել է 44264 մարդ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021