Categories: Սոցցանցեր

Թրամփի թիմը Twitter-ի համար նոր տարբերանշան է առաջարկել` ակնարկելով խոսքի ազատության բացակայությունը

ԱՄՆ գործող նախագահի օգտահաշիվը վերջնականորեն արգելափակվելուց հետո նրա աջակիցները սոցցանցի համար առաջարկել են նոր տարբերանշան` «Խորհրդային ոճով»` որպես խոսքի ազատության իսպառ բացակայության նշան:

Թրամփի շտաբն արձագանքել է Թվիթերի` գործող նախագահի օգտահաշիվը լիովին արգելափակելու որոշմանը` «Թրամփի թիմ» միկրոբլոգում հրապարակելով սոցցանցի «նոր տարբերանշանը»:

Կապույտ թռչնի միագույն պատկերի փոխարեն «TrumpTeam»-ն առաջարկել է նույն թռչնին, սակայն արդեն խորհրդային ոճով` կարմիր գույնի թռչնի պատկեր` մուրճ ու մանգաղով:

Այդպիսի տարբերանշանն ԱՄՆ-ի գործող նախագահի շտաբը ներկայացրել է որպես ակնարկ` Միացյալ Նահանգներում խոսքի ազատության լիակատար բացակայության, ինչպիսին ժամանակին Խորհրդային Միությունում է եղել:

Ի սկզբանե Թվիթերը սկսել էր Թրամփի գրառումների մեծ մասը պիտակել որպես «ոչ հավաստի»: Ապա նրա օգտահաշիվը ժամանակավորապես էր արգելափակվել: Կապիտոլիումի վրա Թրամփի կողմնակիցների հարձակումից հետո հաշիվն ապաարգելափակել էին` հասկացնելով, որ Թրամփից հանդարտեցում են ակնկալում:

Սակայն մի քանի ժամ անց գործող նախագահի օգտահաշիվը, որն ուներ շուրջ 90 մլն հետևորդ, ընդմիշտ արգելափակվեց:

Որոշ ժամանակ անց արգելափակվեց նաև «Թրամփի թիմը», իսկ նախագահի հաղորդագրությունն այն մասին, որ սոցցանցն իրեն չի կարող պարտադրել լռել, հեռացվեց:

ԱՄՆ-ում այս կապակցությամբ կարծիքներն իրարամերժ են: Ուշագրավ է, որ սոցցանցի գործողությունը ողջունողներն ավելի քիչ են, քան` դատապարտողները: Շարքային ամերիկացիները հայտարարում են, որ խոսքի ազատության նկատմամբ այդպիսի ոտնձգություն Ամերիկայում երբեք չի եղել: Նշվում է, որ Թվիթերն իր գործողություններով միայն ուժեղացնում է Թրամփի կողմնակիցներին` մեծացնելով նախագահին աջակցող ամերիկացիների թիվը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021