Ինդոնեզիայում Boeing 737-ը ծովն է ընկել
Կարգավարները կորցրել են ինդոնեզիական ավիաընկերությանը պատկանող Boeing-ի հետ կապը: Ավելի ուշ ծովում, ինքնաթիռի` ենթադրյալ անկման հատվածում, հայտնաբերվել են բեկորներ, մարմնի մասեր:
Flightradar24 հարթակը հաղորդել էր, որ Ջակարտայից Պոնտիանակ ուղևորվող ինքնաթիռի հետ կապն անհետացել է: Ծառայության տվյալներով` խոսքն ինդոնեզիական Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737-500 օդանավի մասին է: Պարզվել է, որ օդ բարձրանալուց ընդամենը 4 րոպե անց ինքնաթիռը ծովն է ընկել:
Ինդոնեզիայի Որոնողափրկարարական վարչության ներկայացուցիչ Յուսուֆ Լատիֆը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ, նախնական տվյալներով, ինքնաթիռում գտնվել է 50-ից ավելի ուղևոր (այլ աղբյուրներ հայտնում են 100-120 ուղևորների մասին):
Ենթադրյալ անկման հատվածում ավելի ուշ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ ու մարմնի մասեր:
Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։
Միկրոպլաստիկի մասնիկները ջրում կարող են ինքնաբերաբար առաջացնել թթվածնի ակտիվ ձևեր, այդ թվում՝ հիդրօքսիլ ռադիկալներ։ Նոր լաբորատոր հետազոտությունը բացահայտում է հնարավոր մեխանիզմ, որով պլաստիկի մանր մասնիկները կարող են վնասել կենսաբանական մոլեկուլներն ու բջիջները։
Գերմանիայի Հելֆտա թագավորական նստավայրի պեղումներում հայտնաբերվել է X դարի քարե շենք՝ նկուղով և լավ պահպանված մուտքի աստիճաններով։ Դրա նշանակությունը դեռ պարզ չէ․ հնագետները քննարկում են հյուրատան կամ նստավայրի կառավարչի տան վարկածները։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները