Categories: Սոցցանցեր

Ռեփեր 6ix9ine-ը վաղաժամկետ ազատվել է բանտից և միանգամից ռեկորդ սահմանել YouTube-ում ու Instagram-ի ուղիղ եթերում

Ընդամենը 2 օրվա ընթացքում 64 միլիոն դիտում, ևս 2 միլիոնը՝ ուղիղ եթերի ժամանակ. քննադատվող արվեստագետի նկատմամբ նման ուշադրության հետ ոչ բոլորն են համաձայն:

Ապրիլի սկզբին ամերիկացի ռեփեր Դանիել Էրնանդեսը (6ix9ine կամ Tekashi69), ում գործը լայնորեն քննարկվել է ԶԼՄ-ներում ու սոցցանցերում, ժամկետից շուտ ազատվել է բանտից: Նրան սպառնում էր 47 տարվա ազատազրկում՝ թմրանյութերի վաճառքով, սպանություններով ու գողություններով զբաղվող հանցավոր խմբավորմանն անդամակցելու պատճառով: Սակայն 2019թ. դեկտեմբերիին նա ընդամենը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ազատ արձակվելով 4 ամիսը չլրացած:

Ներկայումս երաժիշտը տնային կալանքի տակ է՝ աստմայի և կորոնավիրուսի պատճառով: Դատավորը համաձայնել է, որ բանտում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, իսկ արվեստագետի համար՝ վտանգավոր:

6ix9ine-ը պատժի մեծ ժամկետ չի ստացել, քանի որ 2019թ. հետաքննության հետ գործարքի է գնացել. ճանաչել է իր մեղավորությունը մի շարք գողությունների համար, ցուցմունք է տվել նախկին խմբակիցների դեմ: Ռեփերի գործը դարձել է առանձնակի ռեզոնանսային նաև նրա համբավի առումով. օրինակ՝ նա երգում էր թմրանյութի, խմբավորման հանցանքների մասին, զենք էր ցուցադրում:

Մայիսի 8-ին 6ix9ine-ը բանտից ազատվելուց հետո իր առաջին տեսահոլովակն է հրապարակել՝ «Gooba» երգի հիման վրա: Հոլովակը 43 մլն դիտում է ունեցել մեկ օրում և YouTube-յան նոր ռեկորդ է սահմանել հիփ-հոփ երգերի համար: Մինչ այդ այն պատկանում էր Էմինեմին՝ Machine Gun Kelly երգով՝ առաջին 24 ժամում 38 մլն դիտումով:

«Gooba» երգում անսպասելի ոչինչ չկա. տիպային 6ix9ine՝ «դու զայրանում ես, որ ես վերադարձել եմ» բառերով:

«Gooba» / © 6ix9ine

Առավել արտասովոր է եղել 6ix9ine-ի ինստագրամյան ուղիղ եթերը: Այն տևել է ընդամենը 14 րոպե և հավաքել շուրջ 2 մլն դիտում: ԶԼՄ-ներում այն անվանել են սոցցանցերի համար ռեկորդային:

Եթերի ժամանակ Էրնանդեսը պատասխանել է մեղադրանքին, թե մատնել է հանցավոր խմբավորմանը: «Նա առնետ է, նա առնետ է, նա առնետ է: Եվ այդ առնետը իմ տեսքով տուն է վերադառնում և միևնույն է՝ ավելի քան դիտում է ունենում, քան՝ դո՞ւ: Ես նույնպես մոխիր կլինեի». նշել է 6ix9ine-ը:

Ամբողջական ձայնագրությունն Ինստագրամում / © 6ix9ine

Իր տեսահոլովակով ու ինստագրամյան եթերով 6ix9ine-ը իր վրա է վերադարձրել հանրության ուշադրությունը: Սոցցանցերում բազմաթիվ են արձագանքերը ոչ միայն նրանց, ովքեր ուրախ են ռեփերի վերադարձի համար, այլև նրանց, ովքեր իրեն քննադատում են հանցագործությունների, «նիգեր» բառն օգտագործելու և կանանց նկատմամբ վերաբերմունքի համար:

«Ես գիտեմ, թե ինչու եք մինչ օրս աջակցում 6ix9ine-ին». TI-ի երկրպագուներ:
Երիտասարդը քնել է փոքրիկ աղջիկների հետ, ոչ ոք դա չի անհանգստացնում: Նա ասել է «նիգեր». ոչ ոքի չի անհանգստացնում: Նա փորձել է սպանել սևամորթի. ոչ ոքի չի անհանգստացնում: Նա մատնել է. ոչ ոքի չի անհանգստացնում: Նիգերները բարոյական արժեքներ չունեն: Խեղճեր:
6ix9ine-ի երկրպագուներն այսպիսին են. «այո, նա պեդոֆիլ է, բայց նրա երաժշտությունը լավն է»:
Բոլորը. «6ix9ine-ն առնետ է. ինչո՞ւ են մարդիկ սատարում նրան»: / 6ix9ine-ն Ինստագրամում եթեր է հեռարձակում: / Բոլորը.
6ix9ine-ը մատնիչ է, ես երբեք չեմ մատնի իմ մտերիմներին:

Հավելենք, որ Էրնանդեսը տնային կալանքի տակ կլինի մինչև հուլիսի 31-ը: Ռեփերի ազատ արձակումը քննարկվել է ոչ միայն նրա հայտնիության համար: ԱՄՆ-ում ներկայումս բուռն քննարկվում են բանտերում սոցիալական հեռավորության անհնարինությունը և բանտարկյալների շրջանում այլ խնդիրները: Սակայն ոչ բոլորի դիմումներին են ընդառաջում և կալանքը փոխարինում տնայինով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021