Categories: Սոցցանցեր

Facebook-ը սկսել է պիտակավորել պետական վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ները

Ռուսական մի քանի լրատվամիջոցների էջեր արդեն ստացել են համապատասխան պիտակները: Ամերիկյան ԶԼՄ-ները սոցցանցը չի պիտակավորելու:

Ամիսներ առաջ Facebook-ի ղեկավարությունում հայտարարել էին, որ մտադիր են պիտակել այն էջերն ու աղբյուրների հրապարակումները, որոնք «մասամբ կամ ամբողջությամբ գտնվում են պետական մարմինների խմբագրական վերահսկողության ներքո»: Այժմ որոշ ԶԼՄ-ների պաշտոնական էջերի վրա հայտնվել են այդպիսի պիտակներ:

Այսպես, «Այս հրատարակչությունը գտնվում է Ռուսաստանի պետական վերահսկողության ներքո» նշումը հայտնվել է Russia Today-ի և Sputnik-ի պաշտոնական էջերում:

Պիտակավորման վերաբերյալ որոշումը Facebook-ն ընդունում է մեդիառեսուրսի ֆինանսավորման վերաբերյալ տվյալների, սեփականատերերի մասին տեղեկության, սեփականության կառուցվածքի և խմբագրական քաղաքականության հիման վրա: Պիտակավորման չափանիշների կազմմանը մասնակցել է 65 փորձագետ՝ ամբողջ աշխարհի ԶԼՄ-ների ոլորտից:

Russia Today-ի էջի պիտակը՝ «Այս հրատարակչությունը գտնվում է Ռուսաստանի պետական վերահսկողության ներքո» / © Facebook

Էջի պիտակավորման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հնարավոր է բողոքարկել Facebook-ի որոշումը՝ ներկայացնելով անկախության վերաբերյալ ապացույցներ: Այդպիսի ապացույցներ կարող են լինել ԶԼՄ-ների ոլորտի կողմնակի ոչ պետական փորձագետների եզրակացությունները կամ երկրների օրենքները, որոնք երաշխավորում են աղբյուրի անկախությունը: Սոցցանցի ղեկավարությունը նաև հաշվի է առնելու այլ առանձնահատուկ հանգամանքներ, օրինակ՝ տվյալ երկրում խոսքի ազատության մակարդակը:

Facebook-ը նաև նախաներկայացրել է ԱՄՆ-ում պետական լրատվամիջոցների գովազդի արգելափակումը նախագահական ընտրություններից առաջ (նախատեսված են ս.թ. նոյեմբերին): Հավանական է համարվում, որ այդպիսի որոշում կայացվել է 2016թ. միջադեպից հետո, երբ սոցցանցին մեղադրել են նախընտրական քարոզչության ընթացքում ռուսական միջամտությանը նպաստելու մեջ:

Russia Today-ն արդեն արձագանքել է էջի պիտակավորման մասին որոշմանը: Լրատվամիջոցը հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունը վաղուց կապեր ունի ամերիկյան քաղաքական վերնախավի հետ և գերակայում է ամբողջ աշխարհում, տեխնոլոգիական գերիշխանության և գրաքննության վառ օրինակ է:

Facebook-ն ամերիկյան լրատվամիջոցները պիտակավորելու մտադրություն չունի: Ընկերության կիբերանվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նաթանիել Գլեյչերը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նույնիսկ պետական մեդիան է պահպանում անկախություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021