Categories: ՏՏ

Telegram-ի միլիոնավոր օգտատերերի տվյալների բազան հայտնվել է դարքնեթում

Արտահոսքի ենթարկված տվյալները ներառում են օգտատերերի հեռախոսահամարներ, ավելի քան 40 միլիոն հրապարակումներ:

Դարքնեթում («Թաքնված ցանց») Telegram-ի միլիոնավոր օգտատերերի վերաբերյալ տեղեկությունների բազա է հրապարակվել: Շուրջ 900 մեգաբայթ ծավալով ֆայլը պարունակում է օգտատերերի յուրահատուկ նույնականացումներ և հեռախոսահամարներ:

Դեռևս հայտնի չէ, թե քանի օգտատեր է հայտնվել բազայում, սակայն հաղորդվում է, որ այն պարունակում է ավելի քան 40 միլիոն հրապարակումներ:

Ավելի քան 40 միլիոն հրապարակում. էկրանի պատկեր / © kod.ru

Նշվում է, որ Telegram-ում հաստատել են բազայի գոյության փաստը՝ մեկնաբանելով, որ այդ տեղեկատվությունը հավաքվում է դեռևս գրանցման պահին՝ ներմուծման ներդրված գործառույթի միջոցով: Telegram-ն ընդգծել է, որ հեռախոսագրքում նշված կոնտակտի հետ շփվելու դեպքում ոչ մի ծառայություն տվյալ երևույթը չի բացառում:

Այս խնդրի լուծման նպատակով ընկերությունը 2019թ. հաղորդակցության համակարգում ավելացրել է «Ով կարող է ինձ ավելացնել իր կոնտակտներում՝ հեռախոսահամարով» կարգավորումը, որը թույլ է տալիս թաքցնել կապն օգտահաշվի և հեռախոսահամարի միջև:

Telegram-ում նաև հայտնել են, որ արտահոսքում հայտնված կոնտակտների կեսից ավելին արդեն արդիական չեն. տվյալների 84%-ից ավելին հավաքվել են 2019թ. կեսերին: Բազայի օգտատերերի գրեթե 70%-ն իրանցի օգտատերերն են, 30%-ը՝ Ռուսաստանից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021