ԱԳ նախարարն ադրբեջանցի պատգամավորին հիշեցրեց Բաքուն, Սումգայիթը, Մարաղան, Շահումյանի օպերացիան

Ադրբեջանցի պատգամավորի հարցին ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է՝ «Ձեզ սրբի տեղ մի դրեք»:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցել է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը, որտեղ հակադարձել է նաև ադրբեջանցի պատգամավորի հարցին:

«Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագիրը կրող դասախոսության հարցուպատասխանի ժամանակ Զոհրաբ Մնացականյանին հարց է հղել նաև ադրբեջանցի պատգամավորը: Վերջինս հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, (որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձևեր, ԵԽ բանաձևեր): Մնացականյանը հակադարձել է. «Ձեզ սրբի տեղ մի դրեք»:

Զոհրաբ Մնացականյանի դասախոսությունը / ©mfa.am

ԱԳ նախարարը ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի (հայերի ջարդերի. խմբ.), Շահումյանի շրջանի օկուպացիայի, Մարտակերտի և Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կարող է այս ցանկը շարունակել: Նա ընդգծել է, որ չի կարող լինել միայն ադրբեջանական կողմի համար նախընտրելի ճշմարտություն: Նախարարի խոսքով՝ առավելապաշտական լինելով խաղաղության հասնել հնարավոր չէ:

Մնացականյանը նշել է, որ առկա է անվտանգության հարց, անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս ագրեսիայի, օկուպացիայի վերսկսում: Առկա է 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառանացող վտանգ։ Ուստի, նրա խոսքով, անվտագության կազմակերպման այլ տարբերակ չկա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021