ԱՄՆ-ում խափանվել է զորակոչի հայտարարման կայքը

Կայքի միջոցով ամերիկացիները համընդհանուր մոբիլիզացիայի դեպքում տեղեկանում են պարտադիր զորակոչի մասին: Իրանցի գեներալի սպանությունից ժամեր անց այն խափանվել է, իսկ օգտատերերը շարունակում են կատակել:

ԱՄՆ-ում խափանվել է Selective Service System-ի կայքը: Վերջինիս միջոցով ամերիկացիները պատերազմի դեպքում տեղեկանում են զորահավաքի մասին: Հաղորդվել է, որ կայքը չի դիմացել ապատեղեկատվության զանգվածային հոսքից առաջացած ծանրաբեռնվածությանը:

ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն՝ զորակոչի ենթակա 18-25 տարեկան բոլոր ամերիկացիները պարտավոր են գրանցվել Selective Service System կայքում: Ենթադրվում է, որ տվյալների մուտքագրման համակարգն օգտագործվել է կատակներ ուղարկելու կամ միտումնավոր շարքից հանելու նկատառումներով:

Գերատեսչությունում խոստացել են խնդիրը կարգավորել կարճ ժամկետում և հիշեցրել են, որ պարտադիր զորակոչը նույնիսկ համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու դեպքում ակնթարթորեն տեղի չի ունենա: Մինչ այդ Կոնգրեսը պետք է համապատասխան փաստաթուղթ ընդունի, որից հետո այն ենթակա է նախագահի վավերացմանը:

ԱՄՆ-ում պարտադիր զորակոչը չեղարկվել է դեռևս 1973թ., երբ ամերիկյան զինված ուժերն անցել են պայմանագրային կարգի: Սակայն մոբիլիզացիայի դեպքում իշխանությունները կարող են բոլոր պիտանի ամերիկացի տղամարդկանց զորակոչ հայտարարել: Այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկանալ Selective Service System կայքից:

Տեղեկություններ են հաղորդվել, որ SSS կայքը խափանվել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանի սպանությունից ժամեր անց: Այս ամենին զուգահեռ՝ սոցցանցերում WWIII մեմեր են տարածվել՝ Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի մասին: Օգտատերերը կատակել են այդ թեմայով՝ շոշափելով նաև բանակի զորակոչի հարցը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021