Անդրկուլիսային քաղաքականություն. Իրանի գլխին սև ամպեր են կուտակվում

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ հաջողության դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը, Մեծ Բրիտանիայի հրահրմամբ, փորձելու է յուրացնել նաև Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված հյուսիս-արևմտյան նահանգները:

Իրանը Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես միշտ, պահպանում է չեզոք քաղաքականությունը և հավասարակշռված մոտեցում ցուցաբերում: Միևնույն ժամանակ՝ ԻԻՀ-ն լրջորեն անհանգստացած է երկու կարևոր հանգամանքներով՝ ռազմական գործողություններին ահաբեկիչների մասնակցություն և թուրք-ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Մեղրիի հատվածը (հայ-իրանական սահման, խմբ.) գրավելու հավանականություն: Այս հարցերում Թեհրանի դիրքորոշումը կոշտ է: Մասնավորապես, իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժելու իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը:

Օրերս տեղեկություն էր ստացվել, որ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, որը սահմանակից է Իրաքին, Թուրքիային և Նախիջևանի ԻՀ-ին, սահմանային բախումների ժամանակ իրանցի երեք սահմանապահ է զոհվել: Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ կասեցվել էր գրոհայինների մուտքը երկիր: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը հրետանային հարված էին հասցրել ահաբեկչական խմբերի դիրքերին:

Իրանի իշխանությունները նաև նշել են, որ թույլ չեն տալու աշխարհագրական սահմանների փոփոխություն: Այդ վտանգը կանխելու նպատակով Թեհրանն աննախադեպ քանակությամբ ուժեր է կենտրոնացրել Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի ԻՀ-ի սահմանների մոտ: Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ հաջողության դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է յուրացնել նաև Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված հյուսիս-արևմտյան նահանգները:

Իրանական աղբյուրները նշում են, որ Արցախում ընթացող պատերազմի կուլիսներում կանգնած է Միացյալ Թագավորության ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայության (SIS, MI-6) նոր ղեկավար, Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ռիչարդ Մուրը, ով նաև Էրդողանի մոտ ընկերն է: Ամենայն հավանականությամբ՝ Լոնդոնը ձգտում է տիրանալ Զանգելանի ոսկուն, իսկ British Petroleum-ը (իր աջակցությունն էր հայտնել Բաքվին, խմբ.) նպատակ ունի կասպիական նավթի նոր պահուստները դեպի արևմուտք արտահանելու համար օգտագործել Զանգեզուր-Նախիջևան միջանցքը: Պանթյուրքիզմը բրիտանական գաղափարի արդյունք է, և Մեծ Բրիտանիան մշտապես կանգնած է եղել օսմանների թիկունքին՝ Իրանին Կովկասից դուրս մղելու հարցում: Ներկայումս Իրանի բազմաթիվ հակառակորդներ են կենտրոնացել Արցախում:

Այդպիսով՝ իրադրությունը Հարավային Կովկասում բավականին բարդ է և ցանկացած պահի կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը՝ դուրս գալով տարածաշրջանի սահմաններից: Հատկապես անհանգստացնող է ահաբեկիչների առկայությունը, որոնց մի մասը կարող են տեղի անձնագրեր ստանալ և ազատ տեղաշարժվել: Ադրբեջանի տարածքը Թուրքիայի համար ընդամենը հարթակ է, որտեղ արդեն ստեղծվում են ահաբեկիչների ճամբարներ: Անկարան նրանց հետագայում ևս օգտագործելու է իր արտաքին քաղաքականության իրականացման համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021