Հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել Արցախի սահմանին. հրադադարի խախտման վիճակագրություն

Վիճակագրական տվյալները վերջին 2 ու կես տարվա ընթացքում փոփոխություններ են կրել. նվազել են մահացությունները, ականանետերից ու նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից կրակոցները:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում արցախ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քիչ է խախտվում:

Ընդհանրապես, վիճակագրական տվյալները վերջին երկուսուկես տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են կրել: Ի ուրախություն մեզ, նվազել են հակառակորդի կրակոցից մահացությունները, ականանետերից ու նռնականետերից կրակոցները:

Վերելակային բանակցություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հինգ անգամ, որոնցից միայն ս.թ. մարտի 29-ին Վիեննայի հանդիպումն էր պաշտոնական:

Հայ հասարակությունը ոչ միակարծիք վերաբերվեց Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությանը: Բայց, փաստացի, դրանից հետո էականորեն նվազեցին կրակոցներն ու հրադադարի խախտումները:

Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և արցախյան դիրքերի վրա արձակած կրակոցների վիճակագրություն` ըստ ամիսների / Շեշտ.am

2017թ. արցախ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):

Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և արցախյան դիրքերի վրա արձակած կրակոցների վիճակագրություն` ըստ տարիների / Շեշտ.am

Մինչդեռ, ինչպես երևում է, 2018թ. արցախ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 10.000 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 97.000 կրակոց` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև տարբեր տիպի նռնականետեր (25 արկ):

Քիչ, բայց կրակում են

Մյուս կողմից, մասնագետները բարձրաձայնում են, որ «վերելակային պայմանավորվածություն»-ը Բաքվի օգտին էր:

Պատճառն այն էր, որ խաղաղությունն Ադրբեջանն օգտագործեց սեփական դիրքերն ամրացնելու, կահավորելու, ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար: Միաժամանակ, Բաքվի իշխանություններն ավելի բուռն կերպով լծվեցին իրենց ազգաբնակչության ռազմահայրենասիրական ոգու բարձրացման գործին, շարունակեցին ավելի ինտենսիվ կերպով խեղաթյուրել պատմական փաստերը:

Ադրբեջանը մեծ աշխատանքներ տարավ նաև օտար երկրներում՝ քարոզչական պայքար մղելով: Երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի անմիջական աջակացությամբ Ղարաբաղ անունը կրող ադրբեջանալեզու դպրոցներ բացվեցին եվրոպական քաղաքներում: Կրթական համակարգում խորացվեց հակահայկական դաստիարակությունը:

Վերջերս նաև ճամբարային հավաքներ են կազմակերպվում տարբեր շրջաններում` ադրբեջանցի երիտասարդներին ռազմական պատրաստվածություն ուսուցանելով:

Մահվան դեպքերը

Պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018թ․ 1-ին կիսամյակում ՀՀ եւ Արցախի զինված ուժերում գրանցվել էր մահվան 31 դեպք։ Այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 23 դեպք։ Դրանցից 11-ը տեղի է ունեցել ավտովթարի հետեւանքով, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։

Փոփոխությունը տվյալների մեջ, իհարկե, տեսանելի է, սակայն ներկայումս Պաշտպանության նախարարության քաղաքականությունը միտված է նրան, որ այդ 2 մահն էլ չլինի: Արցախի ՊԲ-ում այս տարի արձանագրված 7 զոհերից միայն 2-ն են հակառակորդի կողմից արձակված կրակոցից եղել: Այդ իսկ պատճառով, ռազմաքաղաքական ղեկավարությունը համեմատական անդորրի պայմաններում ձեռնարկել է ներքին կարգուկանոնի պահպանմանն ուղված միջոցառումներ:

Միաժամանակ, խաղաղությունը որպես կարգախոս հռչակած իշխանությունների վարքից դժգոհ մասնագետները, շահագրգիռ անձինք, բարձրաձայնում են, որ այս իրավիճակում պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել նախնական զինվորական պատրաստությանը, ռազմական գործին ու ԶՈւ պատրաստականությանն ընդհանրապես:

Տեսնում ենք նաև, որ Կառավարությունը շարունակում է ոչ միայն ձեռք բերել նոր սպառազինություն` կործանիչներ, ռմբակոծիչներ, այլև զարկ է տալիս սեփական ռազմաարդյունաբերությանը:

Եթե ընդհանրացնենք, կստացվի, որ քաղաքական ղեկավարությունը կարողացել է արձանագրել որոշակի արդյունք` քիչ կրակոցներ, հումանիտար հարցերի շուրջ որոշակի պայմանավորվածություններ: Սակայն, ինչպես ասում են, պատերազմը դեռ չի ավարտվել, ուստի պետք է միշտ զգոն լինել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021