Ի՞նչ են ասում առաջնագծում կանգնած զինվորները՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Մեկ շարքում հավաքել ենք այն տեսանյութերը, որոնցում Արցախում թշնամու դեմ կռված մարտիկներն իրենց ուղերձն են հղում ստորագրված փաստաթղթի և վարչապետի կայացրած որոշման դեմ բողոքի միջոցառումներ ու ջարդարարություն իրականացնող խմբերին:

Քաղաքական և հասարակական որոշ շրջանակներ իրենց բողոքն են արտահայտում նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության վերաբերյալ՝ այն համարելով դավաճանություն:

Դրան ի պատասխան՝ առաջնագծում կանգնած մարտիկները հրապարակում հավաքված ցուցարարներից, ովքեր նաև ջարդարարություն ու անկարգություններ են կատարել մայրաքաղաքի պետական կառույցներում, պահանջում են այդօրինակ վճռականությամբ մեկնել ռազմաճակատ և իրականացնել իրենց պահանջը, ինչը, զինվորականների պնդմամբ, անհնարին է:

Հավելենք, որ իշխող խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ ընդդիմադիր կուսակցություններից պահանջելով ներկայացնել հաղթանակի հասնելու հստակ տեսլականը: Վերջինս դեռևս ներկայացված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ արդիական:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021