Դադարեցնել բանակցությունները և աղմուկ բարձրացնել. Սիրանուշ Սահակյան

Հայ գերիների շահերի պաշտպանն անհրաժեշտ է համարում Հայաստանի կառավարության աշխատանքների ակտիվացումը գերիների վերադարձի ուղղությամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով` Ադրբեջանը հայ ռազմագերիների հարցն օգտագործում է հայ-ադրբեջանական հարաբերություններում շահավետ ձեռքբերումների հասնելու համար:

Սահակյանը նշում է, որ եթե ադրբեջանական կողմը չի կատարում պայմանավորվածությունը, ապա հայկական կողմը պետք է առավել հետևողական աշխատանքներ տանի միջազգային կառույցներում, որպեսզի կիրառվեն պատժամիջոցներ:

Իրավաբանի խոսքով` գերիների վերադարձի ձգձգումը ռազմական հանցագործություն է և հնարավորություն է տալիս քաղաքական պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Ադրբեջանի դեմ, որպես պետություն, այլև` նրա բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր հանցավոր վճիռներ են կայացնում: Այս համատեքստում Սահակյանը կարևորել է Հայաստանի կառավարության աշխատանքների ակտիվացումը` անհրաժեշտ համարելով դադարեցնել բանակցությունները և մեծ աղմուկ բարձրացնելը:

Սիրանուշ Սահակյանի համոզմամբ` Բաքուն գերիների հարցը փորձում է դարձնել քաղաքական առևտրի առարկա, բայց հայկական կողմը չպետք է Ադրբեջանին կարևոր փաստաթղթեր փոխանցի, ինչպես ականապատ դաշտերի քարտեզների դեպքում: Սահակյանը ՀՀ իշխանություններին քննադատել է Խծաբերդի զինծառայողների գերեվարումը չկանխելու և ադրբեջանցի գերիներին ու դիվերսանտներին հապճեպ վերադարձնելու մեջ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021