Օգոստոսի 11, 2021, 20:43
Խմբագրություն Hovhannisyan
2 197

Յակուտիայում հրդեհների մարման ժամանակ Հայաստանի քաղաքացի է զոհվել

Չուրապչինսկի շրջանի Մուգուդայ գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հայաստանցին ճանապարհային կազմակերպություններից մեկի աշխատակից է եղել:

Անտառային հրդեհներ Յակուտիայում / © РИА Новости / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Յակուտիայում անտառային հրդեհների մարման ժամանակ Հայաստանի քաղաքացի է զոհվել: Հաղորդվում է, որ 1977թ. ծնված տղամարդու մահվան դեպքի առիթով հետաքննություն է տարվում:

Հայաստանի քաղաքացին, ինչպես հաղորդվում է, անհետացել էր օգոստոսի 9-ին: Նրա դին հայտնաբերվել է գյուղերից մեկի մոտակայքում:

Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևի մամուլի ծառայության հաղորդմամբ` Չուրապչինսկի շրջանի Մուգուդայ գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հայաստանցին ճանապարհային կազմակերպություններից մեկի աշխատակից է եղել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն