Արցախը Ռուսաստանի համար ոչ թե «Աբխազիա» է, այլ` «Սիրիա». Բորդաչյով

Վալդայ ակումբի ծրագրերի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովի խոսքով` Արցախի դեպքում ամեն ինչ կախված կլինի այն երկրի պահվածքից, որի տարածքում գտնվում են ռուս խաղաղապահները: Նա քիչ հավանական է համարել, որ 5 տարի հետո խաղաղապահների կարիք այնտեղ չի լինի:

Ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ, Վալդայ ակումբի ծրագրերի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովն անդրադարձել է Արցախի հարցին, այնտեղ ռուսական կողմի գործողություններին,Անդրկովկասում Թուրքիայի ազդեցությանը և 2018-ից հետո ձևավորված հայ-ռուսական հարաբերություններին:

Արցախը և ռուս խաղաղապահները

Քաղաքագետն Արցախում տեղի ունեցած արյունալի պատերազմի հետևանքով պարտված է համարում բոլոր կողմերին, սակայն ընդգծում է, որ Ռուսաստանի անվտանգության վրա այդ «ոչ հաղթանակ, ոչ պարտություն» ունեցող պատերազմը բացասական ազդեցություն չի ունեցել:

Բորդաչյովը դժվարացել է կանխատեսել, թե ինչ իրավիճակ կլինի հինգ տարի անց (խաղաղապահ առաքելության ժամկետ, խմբ.), բայց կարևոր է համարել, որ Ռուսաստանը գնահատի նախ իր անվտանգային շահերը, որից հետո միայն` էթիկական, ավանդական կամ այլ հարցերը: Հինգ տարի հետո ի հայտ եկող իրավիճակը, քաղաքագետի խոսքով, կարող է կախված լինել նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններից:

Ռուսաստանի համար թիվ մեկ խնդիրը, նրա համոզմամբ, երկրի ներսում այլ ուժերի կողմից կազմաքանդող գործողություններն ու քաղաքական վարչակարգի վրա ազդելն է, և Մոսկվայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն այդ վտանգները չեզոքացնելն է:

Բորդաչյովը քիչ հավանական է համարել, որ հինգ տարվա ընթացքում Հարավկովկասյան տարածաշրջանում կձևավորվի տնտեսական և քաղաքական այնպիսի կառուցվածք, որի դեպքում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունն արդեն անհրաժեշտ չի լինի:

Քաղաքագետն Արցախում ստեղծված իրավիճակը համեմատել է Սիրիայի հետ` նշելով, որ այնտեղ Ռուսաստանին անմիջական սպառնալիք չկար, բացառությամբ ահաբեկչական խմբերի տարածման վտանգը: Մինչդեռ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում այլ իրավիճակներ են. Վրաստանի զինված ուժերն այստեղ հարձակվել են ռուս խաղաղապահների վրա, այդ պատճառով պատժվել են: Նրա խոսքով` այս դեպքում ամեն ինչ կախված կլինի այն երկրի պահվածքից, որի տարածքում գտնվում են ռուս խաղաղապահները (Վ.Պուտինը բազմիցս շեշտել է, որ «ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված տարածքում»):

Թուրքիայի ազդեցության աճը

Բորդաչյովը, խոսելով Կովկասում թուրքական ազդեցության աճի մասին, նշել է, որ դա բնական է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը նրա հարևաններն են: Նրա խոսքով` Ռուսաստանն ու Թուրքիան այս առումով կարող են համագործակցել:

Միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մոտեցումներն են անհասկանալի, քանի որ ոչ մի առնչություն չունեն Արցախի հետ, մինչդեռ Թուրքիան անմիջապես այս տարածաշրջանում է, և նրա մասնակցությունը բնական է:

Հայ-ռուսական հարաբերությունները 2018-ից հետո

Քաղաքագետն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լեգիտիմ ղեկավարն է և իր պարտականություններն իրականացնում է երկրի Սահմանադրության համաձայն: Նրա խոսքով` Ռուսաստանի համար նշանակություն չունի, թե ով է որևէ ժամանակահատվածում տվյալ երկրի ղեկավարը. կարևոր է, որ նա ունենա լեգիտիմ իշխանություն և աշխատի Ռուսաստանի հետ:

Բորդաչյովը խնդիր չի տեսնում Փաշինյանի` «Իսկանդերների» անարդյունավետության վերաբերյալ հարցադրման մեջ: Նրա խոսքով` պատերազմի ժամանակ որոշ զինատեսակներ ավելի շատ են արդարացրել իրենց, որոշները` քիչ, սակայն «Իսկանդերների» հարցն այլ, և այստեղ խնդիրներ չկան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021