2,630

Արցախում կռված թալիշներն օգնության խնդրանքով դիմում են Ռուսաստանում բնակվող իրենց ազգակիցներին

Տեսանյութը լավագույնս արտահայտում է Ադրբեջանում տիրող իրավիճակը, Բաքվի իշխանությունների կողմից բնիկ ժողովուրդների նկատմամբ վերաբերմունքը, չնայած, որ թալիշները և Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնություններն իրենց հսկայական ներդրումն ունեն այդ երկրի հաջողությունների գործում:

Արցախում կռված թալիշները Բաքվից աջակցություն չեն ստացել
Արցախում կռված թալիշները Բաքվից աջակցություն չեն ստացել / © РИА Новости / Алексей Куденко / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Ադրբեջանում բնակվող թալիշները, ովքեր մասնակցել են թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին, ներկայումս նյութական աջակցություն են խնդրում Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող իրենց հայրենակիցներից:

Հրապարակված տեսանյութում նրանցից մեկը` երկու երեխաների հայրը, դիմում է Ռուսաստանի թալիշներին` խնդրելով գումար փոխանցել իրեն և ընտանիքին գոնե սնունդով ապահովելու համար:

Ենթադրվում է, որ տեսանյութը լավագույնս արտահայտում է Ադրբեջանում տիրող իրավիճակը, Բաքվի իշխանությունների կողմից բնիկ ժողովուրդների նկատմամբ վերաբերմունքը, չնայած, որ թալիշները և Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնություններն իրենց հսկայական ներդրումն ունեն այդ երկրի հաջողությունների գործում:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունները առաջնագծում տեղակայել են հիմնականում լեզգիներից ու թալիշներից բաղկացած ջոկատները, իսկ պատերազմի ժամանակ նրանց ուղարկել են ամենավտանգավոր հատվածները: Եվ չնայած, որ այդ ժողովուրդները, ի տարբերություն ադրբեջանցիների, խիզախություն են ցուցաբերել և անդրուժ կերպով կատարել են հրամանները, պատերազմից հետո ոչ միայն աջակցություն չեն ստացել պետության կողմից, այլև շարունակել են ենթարկվել ճնշումների:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 10, 12:09
Հ. Թումանյան

Արյան բազմաթիվ քննությունների արդյունքները քիչ են կախված վերջին սնունդից անցած ժամանակից։ Հարավային Կորեայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցած մնալու պահանջը կարող է տարբեր լինել՝ կախված ստուգվող ցուցանիշից։

Հոկտեմբերի 11, 15:01
Հ. Թումանյան

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անասնաբույժները վիրահատել են Սփայդեր անունով հորթին, որը ծնվել էր երկու լրացուցիչ ոտքով։ Կենդանին ապաքինվել է և վերադարձել մոր մոտ։

Հոկտեմբերի 9, 12:22
Հ. Թումանյան

SpaceX-ը նախատեսում է 2027 թվականին սկսել Starmind հաշվարկային արբանյակների արձակումը։ Արհեստական բանականության համար նախատեսված սարքերը պետք է սնուցվեն արևային էներգիայով և միասին աշխատեն որպես ուղեծրային տվյալների կենտրոններ։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 5, 16:45
Հ. Թումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։

Հոկտեմբերի 5, 16:47
Հ. Թումանյան

Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն