Կորոնավիրուսի բռնկման պատճառով մարդիկ Google-ում սկսել են որոնել «գարեջուր կորոնա վիրուս»՝ հիվանդությունը կապելով Corona գարեջրի հետ

Շփոթմունքն արդեն մեմերի առիթ է դարձել, բայց եթե ինչ-որ մեկը կասկածի՝ ոչ, Corona գարեջուրը կորոնավիրուսի հետ ոչ մի կապ չունի:

Չինական նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, որին զոհ է գնացել 100-ից ավել մարդ, հանգեցրել է նրան, որ մեծ թվով մարդիկ Google-ում որոնել են հիվանդության մասին տեղեկություններ: Որոնողական համակարգերի արդյունքներն անսպասելիորեն ցույց են տվել կորոնավիրուսը Corona (թագ) գարեջրի հետ կապելու փորձ:

Google Trends-ի տվյալներով՝ հունվարի 18-26-ը «corona beer virus» հարցումն արձանագրել է 2300% աճ: Տարածում են ստացել նաև «beer virus» (գարեջրի վիրուս, 733%) և «beer coronavirus» (գարեջրային կորոնավիրուս, 3200%) հարցումները:

ԱՄՆ Ապրանքների և դեղերի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Սքոթ Գոթլիբը գրաֆիկ է ցույց տվել, որտեղ «գարեջուր կորոնավիրուս» հարցումը համեմատվել է «կորոնա» հարցման հետ: Նա զարմացել է՝ մտածելով, թե սպառողներին մոլորեցնելու միջոց է:

Միևնույն ժամանակ Corona գարեջրի հետ կապված հարցումները զիջում են օգտատերերի սովորական հարցերին՝ «ի՞նչ է կորոնավիրուսը», «մահացո՞ւ է կորոնավիրուսը»:

Թեև այս թեմայով արդեն մեմեր են հայտնվել, բայց վստահորեն կարելի է ասել, որ Corona գարեջուրը ոչ մի կապ չունի Չինաստանում բռնկված համաճարակի հետ:

Գիտե՞ս՝ ինչն է համապատասխանում Կորոնա վիրուսին: Լայմի հիվանդությունը:
Փորձում ենք վարակվել կորոնավիրուսով, որ աշխատանքի չգնանք
Կորոնավիրուսը վարակիչ է
Կորոնա վիրուսի առաջին զոհը Մեքսիկայում

Corona ապրանքատեսակի սեփականատեր Anheuser-Busch InBev ընկերությունը չի մեկնաբանել այդ կապակցությամբ լրագրողների հնչեցրած հարցերին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021