Ռուսաստանը զսպում է նոր բախումը, բայց գործընթացը դանդաղ է ընթանում. քաղաքագետ

Ռուբեն Մարգարյանը շեշտում է, որ իրավիճակը լարված է պահում հայ ռազմագերիների հարցը: Չնայած նրան, որ նոյեմբերի 9-ի Հայտարարությունում հստակ նշված է բոլոր ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի պարտավորության մասին, Բաքուն չի իրականացնում այդ կետը և ցուցադրաբար դատական գործընթացներ է իրականացնում նրանց նկատմամբ:

Քաղաքագետ Ռուբեն Մարգարյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրա հետ կապված լուծման տարբերակների մասին խոսակցություններին: Մասնավորապես, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ նախատեսվում է ռուս սահմանապահների տեղակայում, սահմանագծում և սահմանազատում, ապա ռուսական ստորաբաժանումների փոխարեն հայկական և ադրբեջանական սահմանապահների տեղակայում:

Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանի նախագահի դիրքորոշումն այդ հարցում միանշանակ չէ: Մի կողմից, ինչպես նշում է, Ալիևն ավելի հաճախ է խոսում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին և Երևանին մեղադրում է ձգձգելու մեջ, մյուս կողմից` շարունակում է կրել զինվորական համազգեստ (այս հանգամանքին ուշադրություն էր դարձրել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը):

Մարգարյանի համոզմամբ` խնդիրը միայն համազգեստը և այլ երկրների արձագանքները չեն. խոսելով խաղաղության մասին` Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար կամ անդադար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Դրանցից մեկը ներկայումս ընթանում է («Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անվանումը կրող զորավարժության մասին է խոսքը, խմբ.):

Քաղաքագետը հիշեցնում է, որ իրավիճակը լարված է պահում նաև հայ ռազմագերիների հարցը: Չնայած նրան, որ նոյեմբերի 9-ի Հայտարարությունում հստակ նշված է բոլոր ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի պարտավորության մասին, Բաքուն չի իրականացնում այդ կետը և ցուցադրական դատական գործընթացներ է իրականացնում նրանց նկատմամբ` որակելով «դիվերսանտներ»:

Հայ փորձագետների կարծիքով` եզրույթների այդօրինակ խաղը խոսում է Երևանից հավելյալ զիջումների հասնելու Բաքվի ձգտումների մասին: Մասնավորապես, ինչպես նշում է Մարգարյանը, Ադրբեջանը Հայաստանին դրդում է ստորագրել խաղաղության պայմանագիր, ըստ որի` ամբողջ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի Ադրբեջանի մաս: Այս հարցով է բացատրվում ռազմագերիների վերադարձի հապաղումը` միջազգային հեղինակավոր կառույցների կոչերին:

Մարգարյանը շեշտում է, որ 15 գերիների վերադարձը հայրենիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացվել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդությամբ: Շատերը, նրա խոսքով, դա որակել են որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությանն Ադրբեջանի աջակցություն, որի դիմաց հայկական կողմը Բաքվին Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզն է տրամադրել:

Քաղաքագետ Ռուբեն Մարգարյանը, անդրադառնալով ռազմական նոր սրման հավանականությանը, ընդգծում է, որ դրա վտանգի զսպման երաշխավորը ներկայումս սահմանամերձ շրջաններում տեղակայված ռուսական ստորաբաժանումներն են: Այդուհանդերձ, ինչպես նշում է, սահմանային խնդրի լուծման առաջարկված գործընթացը խիստ դանդաղ է ընթանում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021