WarGonzo-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը փաստացի չունի վերահսկողություն Շուշի մտնող ոչ մի ճանապարհի նկատմամբ, իսկ ռուսական կողմը մտադիր չէ համաձայնությամբ չնախատեսված հավելյալ միջանցք տրամադրել Ադրբեջանին:
WarGonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ում իր աղբյուրներին, հայտնում է, որ ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում Շուշի մտնող ոչ մի ճանապարհ:
Ստացվում է՝ անհնար է տրանսպորտային որևէ միջոցով Բաքվից կամ Ադրբեջանի այլ շրջաններից հասնել Շուշի: Քաղաքը մատչելի է միայն հատուկջոկատայինների համար, ովքեր Շուշի կարող են մուտք գործել միայն Հադրութից՝ «դժոխքի ձորով»: Սակայն այնտեղ նույնիսկ հողային ճանապարհ չկա: Այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը մինչ օրս քաղաքացիական նկարահանումներ չի իրականացրել Շուշիում:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը, իհարկե, որոշ ժամանակ անց բարվոք ճանապարհ կկառուցի «դժոխքի ձորով», սակայն ներկայումս «վերահսկողությունը» քաղաքի նկատմամբ շարունակում է հարաբերական մնալ:
WarGonzo-ի տեղեկություններով՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ադրբեջանական կողմի համար որևէ տրանսպորտային հավելյալ միջանցք տրամադրել, որը նախատեսված չէ համաձայնությամբ (Հայտարարությամբ, խմբ.՝):
Հիշեցնենք՝ Շուշի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին Արցախի ՊԲ-ն հայտարարել է նոյեմբերի 9-ին: Նույն օրը հակասական տեղեկություններ են հաղորդվել քաղաքը միտումնավոր զիջելու կամ կորցնելու վերաբերյալ: Ավելի ուշ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը շրջանցելու է Շուշին:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…