Ինչպե՞ս Հայաստանն ու Ադրբեջանը դարձան Ֆրանսիա-Թուրքիա դիմակայության մասնակից

Ֆրանսիական Սենատի բանաձևի հեղինակները չեն թաքցրել, որ այն առաջին հերթին ուղղված է Թուրքիային, և պատահական չէ, որ ընդունվում է դեկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովից առաջ: Այստեղ որոշվելու է, թե ինչպես է ԵՄ-ն պատժելու Էրդողանին՝ իր արտաքին քաղաքական ավանտյուրաների համար:

Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևին արդեն անդրադարձել ենք: Այժմ ներկայացնենք փորձագիտական վերլուծություն, որը վերաբերում է հաջորդիվ ակնկալիքների և Թուրքիայի հետ կապված հարցերին:

Այսպես, սպասվում է նույնատիպ փաստաթղթի ընդունում նաև Բելգիայի խորհրդարանի կողմից: Սակայն Արցախի անկախության ճանաչումը մոտ ապագայում հավանական չի համարվում: Մինչդեռ Թուրքիայի համար այս երկու տեղեկություններն լրջագույն անհանգստության պատճառ են:

Սպասվում է Եվրոպայի և Թուրքիայի վեճի գագաթնաժողով

Ֆրանսիական Սենատի բանաձևի հեղինակները չեն թաքցրել, որ այն առաջին հերթին ուղղված է Թուրքիային, և պատահական չէ, որ ընդունվում է դեկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովից առաջ: Այստեղ որոշվելու է, թե ինչպես է ԵՄ-ն պատժելու Էրդողանին՝ իր արտաքին քաղաքական ավանտյուրաների համար: Սպասվում է Եվրոպայի և Թուրքիայի վեճի գագաթնաժողով: Եվ ֆրանսիացի սենատորները ցանկանում են, որպեսզի այն լինի աղմկալից և վճռական, մինչև կփոխվի պաշտոնական Անկարայի արտաքին կուրսը կամ ղեկավարությունը:

Եվ քանի դեռ ֆրանսիացի սենատորները Թուրքիային մեղադրում են ագրեսիայի մեջ, Էրդողանը Եվրոպայից պահանջում է կատարել խոստումները՝ լիարժեք անդամություն, փախստականների հարց: Իսկ այս երկուսը միասին պահանջելը հստակ ուղերձներ են. լիարժեք անդամությունը Եվրոպայի համար անընդունելի է, մինչդեռ փախստականների հարցը կարևոր հաղթաթուղթ է Թուրքիայի ձեռքում. եթե կիրառվեն պատժամիջոցներ, ԵՄ-ի դռները կթակեն միլիոնավոր փախստականներ: Այս ամենի հետևանքները Եվրոպայում շատ լավ են պատկերացնում:

Այս համատեքստում Արցախը Ֆրանսիայի և Թուրքիայի համար ընդամենն արգելաքարերից մեկն է, հնարավոր է՝ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներից ամենափոքրը:

Մասամբ՝ արդյունք, մասամբ ձախողում

Այլ իրավիճակ է Հայաստանի և Ադրբեջանի պարագայում: Վերջինը քննադատել է բանաձևի ընդունումը՝ այն որակելով «պրովոկացիա» և «ընդամենը թուղթ»: Ադրբեջանական ԱԳՆ-ն կասկածի տակ է դրել Մինսկի խմբում Ֆրանսիայի հետագա համանախագահությունը:

Արցախի ճակատագիրը վճռվում է անդրկովկասյան ՄԵծ Խաղի իրական մասնակիցների փոխհարաբերությունների շրջանակներում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի: ԱՄՆ-ն և Ֆրանսիան այս տարածաշրջանում մեծ լծակներ չունեն: Սենատի նախաձեռնությունը նաև միջոց է՝ Մակրոնին Անդրկովկասի գործողություններում որոշիչ ներգրավվածություն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ֆրանսիայից և Բելգիայից ստացվող նորությունները վերջին շրջանում քիչ հաճելիներից են: Ճանաչման հարցում Փարիզը շրջանցեց Երևանին: Հայաստանի կողմից Արցախի ճանաչման դեպքում, սակայն, կառաջանային մի շարք խնդիրներ՝ կապված Ռուսաստանի հետ. առնվազն հարց կառաջանար՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ի երաշխիքները տարածվում են Արցախի վրա: Մյուս կողմից՝ ՄԱԿ-ի բանաձևերը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դեռ ուժի մեջ են:

Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանին հույս է տալիս, որ Արցախի ճանաչումն այլևս տոքսիկ քայլ չի հանդիսանա, որը կհանգեցնի միջազգային պատժամիջոցների: Ընդհակառակը, այժմ դրանք սպառնում են Թուրքիային և, հնարավոր է, Ադրբեջանին:

Այս պատերազմում Բաքվի կարևոր ձեռքբերումներից է համարվում նաև հաջողությունը տեղեկատվական պատերազմում: Ալիևը կիրառել է այն առավելությունները, որոնք ապահովվում է ավտորիտար ռեժիմը՝ ի տարբերություն ժողովրդավարականի: Պատերազմի ընթացքում Հայաստանում շարունակում էին գործել սոցցանցերը, ռազմաճակատում օտարերկրյա լրագրողներ կային, հրապարակվում էին զոհերի անունները:

Մինչդեռ Ադրբեջանում կորուստները թաքցվել են, ռազմական խիստ գրաքննություն է սահմանվել, սոցցանցերն անջատվել են, ուժգնացել են ճնշումները: Լրատվությունը տրամադրվել է՝ ըստ անհրաժեշտության: Մեծ աշխատանքներ են տարվել ռուսալեզու հրապարակումների ուղղությամբ՝ հրահրելով նաև ռուս-հայկական հակասություններ:

Այս համատեքստում ակնառու է եղել Հայաստանի պասիվությունը տեղեկատվական պատերազմում: Լայնորեն չհաջողվեց տարածել այն մեծ պաշարը, որ վերաբերում էր Ադրբեջանում ռուս լրագրողների ձերբակալություններին, Գաբալայի ռուսական ՌԼԿ-ի չեզոքացմանը, ՆԱՏՕ-ի հետ կապերին և այլն: Ըստ երևույթին՝ համարվել է, որ հանրային կարծիքը ճիշտ դատողություններ կանի: Սակայն սա չարդարացվեց Ռուսաստանի պարագայում, բայց արդյունավետ գտնվեց Արևմտյան Եվրոպայում: Բայցևայնպես՝ սա էլ միանշանակ հայկական կողմի ջանքերի շնորհիվ չէր. հայանպաստ դիրքորոշման հարցում մեծ դերակատարում ունի Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ այնտեղ առկա վերաբերմունքը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021