Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի միջև միակ իրական միջնորդն է. ֆրանսիացի պատգամավոր

Ժերոմ Լամբերը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում աջակցել Երևանին` դուրս գալու մեկուսացումից: Նրա խոսքով` պետք է Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորել, բացել սահմանները և վերականգնել կենսական նշանակության տրանսպորտային կապերը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավոր և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ Ժերոմ Լամբերը վստահություն է հայտնել, որ Ֆրանսիան պարտավորվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դերակատարում ունենալ: Նա Ֆրանսիային կոչ է արել օգտագործել ներկայիս իրավիճակը և Երևանին օգնել դուրս գալ մեկուսացումից:

Ֆրանսիական պարբերականում հրապարակված նյութում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նրան հնարավորություն է տվել վերադառնալ իր պարտականություններին` ավելի լայն ու որոշիչ մեծամասնությամբ: Ընդգծվում է, որ Փաշինյանը նախկինում ստիպված է եղել զիջումների գնալ ընդդիմությանը, որի համար կարևոր էր «մշտական դժգոհությունը Թուրքիայից»:

Հարցադրում է հնչում` արդյո՞ք Հայաստանը կշարունակի իրականացնել իր պատմական ինքնաոչնչացման տարածաշրջանային մեկուսացման ծրագիրը, թե՞ կկանգնի խաղաղության ու համաձայնության ճանապարհին:

Կայուն խաղաղության բացակայություն

Ժերոմ Լամբերի համոզմամբ` այս հարցում Ֆրանսիան պետք է կատարի իր կարևոր պարտքը: Արդեն շուրջ 3 տասնամյակների ընթացքում Ֆրանսիան, ինչպես հայտնի է, Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է: Լամբերի խոսքով` նրա առաջ, ինչպես և` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, խնդիր է դրվել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովումը: Խմբի դիվանագիտական ձախողումը պատերազմի հիմնական պատճառներից մեկը դարձավ: Կայուն խաղաղություն, ինչպես նշում է, դեռ չի հաստատվել, իսկ Ֆրանսիան «կարող է ցույց տալ իրեն»:

Ֆրանսիացի պատգամավորի խոսքով` սեղանին դրված է ոչ միայն Հարավային Կովկասի ճակատագիրը, այլև Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը` որպես միջնորդի: Վերջին տարիներին ու ամիսներին Ֆրանսիայի դերակատարումը նվազել է, մինչդեռ ԱՄՆ-ը, ինչպես նշվում է, հավասարակշռված քաղաքականություն է վարում. Վաշինգտոնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Հայաստանին «համոզում է» հանձնել հսկայական տարածքների ականապատ դաշտերի քարտեզները:

Ֆրանսիան պետք է փոխի տարածաշրջանի նկատմամբ իր մոտեցումը

Ներկայումս Ֆրանսիան, Լամբերի խոսքով, պետք է փորձի փոխել իր մոտեցումը տարածաշրջանի վերաբերյալ: Նշվում է, որ Հայաստանին ցուցաբերվող աջակցության շնորհիվ Ֆրանսիան Երևանում որոշակի ազդեցություն է ձևավորել, և այժմ հենց այդ «գործիքը» պետք է օգտագործի:

Ֆրանսիան, ինչպես հաղորդում է պատգամավորը, իր հարևանների հետ հակամարտությունների մեծ փորձ ունի, սակայն միաժամանակ տնտեսական համագործակցության միջոցով խնդրահարույց դրվագների հարթման ականատեսն է: Շեշտում է, որ Հարավային Կովկասում ֆրանսիական քաղաքականության առաջնահերթությունը պետք է դառնա սահմանային տնտեսական համագործակցության աջակցությանը:

Լամբերի համոզմամբ` Հայաստանի տնտեսությունը ներկայումս շարունակում է կաթվածահար մնալ: Հարևաններից միայն Իրանի հետ սահմանն է բաց, Հայաստանը շարունակում է կախում ունենալ Ռուսաստանից, ում շահերը նրան խոցելի են դարձնում: Ընդգծվում է, որ պետք է Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորել, վերստին բացել սահմանները և վերականգնել կենսական նշանակության տրանսպորտային կապերը:

Կայուն խաղաղության տնտեսական հիմքերի ապահովում

Ֆրանսիացի պատգամավորի հոդվածում նշվում է, որ սեղանին դրված է նաև Ֆրանսիայի տնտեսական շահը: Հարավային Կովկասը, որի զարգացումը հապաղել է հակամարտության պատճառով, այժմ կարող է առաջ շարժվել:

Խոսվում է այն մասին, որ Ֆրանսիան կարող է վերականգնել իր միջնորդական դերակատարումը, կայուն խաղաղության համար ապահովել տնտեսական հիմքերը, առաջ մղել ֆրանսիական ընկերությունների առևտրային հետաքրքրությունները տարածաշրջանում` ներդրումներ անելով լեռնահանքարդյունաբերության, գյուղատնտեսության, էկոլոգիապես մաքուր էներգիայի, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021