Ռուսաստանի հարձակման դեպքում բրիտանական կործանիչները կօգտագործեն խոշոր մայրուղիները և ավտոկայանները
Մեծ Բրիտանիայի առաջին անսպասելի զորավարժություններն անցկացվելու են 2022թ., որոնց նպատակը ռուսական կայծակնային հարձակմանը պատրաստվելն է: Մի քանի խմբերի բաժանվելով, վայրէջքի համար մայրուղիներն ու ավտոկայաններն օգտագործելով` ռուսական հրթիռների կողմից մեծ թվով ինքնաթիռների ոչնչացումը կբարդանա:
Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստության նպատակով վերջին 30 տարվա ընթացքում անցկացվելիք ամենախոշոր զորավարժությունների ընթացքում, ինչպես հաղորդվում է, բրիտանական զինված ուժերի կործանիչներն օգտագործելու են քաղաքացիական օդանավակայանները:
Նշվում է, որ օդաչուները յուրացնելու են Պիռլ Հարբորի ոճով կայծակնային հարձակման ռեակցիան: Առաջին անսպասելի զորավարժությունների շրջանակներում Թայֆուն և F-35B ինքնաթիռները վայրէջք են կատարելու ճեպընթաց մայրուղիներում, ավտոկայաններում:
Շուրջ 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ ինքնաթիռները ոչ մեծ խմբերի են բաժանվելու, որպեսզի նվազեցնեն գերձայնային թևավոր հրթիռների մեկ հարվածով ամբողջ էսկադրիլիայի ոչնչացման վտանգը:
Ավիացիայի գլխավոր մարշալ Մայք Վիգստոնը հայտարարել է, որ իր պարտքն է` պատրաստվել «ամենավատ դիպաշարին»: Նրա խոսքով` իրավիճակը նման է սառը պատերազմի, սակայն պետք է հիշել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում:
Ելույթ ունենալով Պիռլ Հարբորում, որտեղ 1941թ. կայծակնային հարձակմամբ ոչնչացվել էր ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմը, մարշալը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքը կարող է հասանելի դառնալ ռուսական հրթիռների համար:
Շեշտվում է, որ Բրիտանիան զենիթային մարտկոցների ոլորտում զիջում է, մինչդեռ Մոսկվան առաջին կարգի հրթիռային համակարգեր է արտահանում Չինաստան:
Բրիտանացի զինվորականը նշել է, որ Պուտինն արդեն հպարտանում է մարտավարական թևավոր հրթիռներով, որոնք կարող են թիրախավորել բրիտանական ԶՈՒ բազաները: Դրա համար, նրա խոսքով, բավական է հրթիռները տեղակայել Կալինինգրադում:
«Ճկուն դիրքավորում» անունը կրող զորավարժության նպատակը, ինչպես հաղորդվում է, փոքր խմբերի բաժանելու միջոցով մեծ քանակությամբ ինքնաթիռների ոչնչացումը բարդացնելն է:
Ընդգծվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բրիտանական բազմաթիվ ավիաբազաներ փակվել են, այդ պատճառով բանակցություններ են տարվում տարածաշրջանային աերոդրոմների հետ` անհրաժեշտության դեպքում օգտագործելու բոլոր հնարավոր թռիչքուղիները:
Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Ֆրանսիան նոյեմբերի 4-ին Բիսկարոսի փորձադաշտից արձակել է SyLEx փորձարարական հրթիռը։ Այն սարքավորում է տարել մերձտիեզերք՝ սուզանավերից արձակվող M51.4 բալիստիկ հրթիռի մշակման համար անհրաժեշտ փորձերն անցկացնելու նպատակով։
Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։
Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։
Երևանում ավարտված COP17 համաժողովում երկրներն ընդունել են «Երևանյան ուղին»՝ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանման նպատակների իրականացումն արագացնելու համար։ Ֆինանսավորման մի շարք հարցեր, այդ թվում՝ Կալի հիմնադրամի կառուցվածքը, մնացել են չլուծված։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները