Գարեգին Նժդեհի մասին ելույթները՝ ԱՊՀ գագաթնաժողովին

Ալիևը Գարեգին Նժդեհին անվանեց «դավաճան», իսկ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է Նժդեհը պայքարել թուրքերի դեմ, Ցեղասպանության դեմ ու հանուն հայրենիքի:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրների ղեկավարների նիստը, որին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հոկտեմբերի 10-ին ԱՊՀ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացել էր նիստ, որտեղ հավանություն էր տրվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ուղերձի նախագծին: Այլ հարցերից բացի՝ նախագծի ընդունման հարցը ներառված էր այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կայացած ԱՊՀ գագաթնաժողովի օրակարգում:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ Ադրբեջանի նախագահը: Վերջինս այստեղ էլ անմասն չմնաց հայատյացությունն ընդգծելու հարցում և իր խոսքում անդրադարձավ Հայաստանի ազգային հերոս Գարգեին Նժդեհի կենսագրությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ մանրամասն ներկայացնելով պատմական եղելությունը և Ադրբեջանի ղեկավարին մեղադրեց պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ:

Ալիևը՝ Նժդեհի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Մեծ Հայրենական պատերազմում Ադրբեջանի ավանդի մասին, դժգոհություն էր հայտնել Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցման հանգամանքից:

Նիկոլ Փաշինյանի ելույթնը / ©Aysor TV

Ալիևը, մասնավորապես, նշել է, որ պետությունների ղեկավարները բազմիցս դեմ են արտահայտվել ֆաշիզմի հերոսացման, սակայն ներկայումս այդպիսի երևույթ դիտվում է Հայաստանում: Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ Գարեգին Տեր-Հարությունյանը, ում արձանը կանգնեցված է Երևանում, Գարեգին Նժդեհ անունով ծառայել է ֆաշիստներին:

Ալիևը Հայաստանին մեղադրել է ֆաշիզմը հերոսացնելու մեջ, իսկ Նժդեհին համարել «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: Նախկին իշխանությունների կողմից արձանը կանգնեցնելը և մինչ օրս չապամոնտաժելը Ալիևը համարել է Հայաստանի կողմից «ցինիկություն»:

Փաշինյանը՝ Ալիևի կողմից պատմությունը կեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ալիևի հայտարարությանը, Ադրբեջանի նախագահին մեղադրեց պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ: ՀՀ վարչապետը քննադատեց Ալիևին՝ ԱՊՀ գագաթնաժողովի հարթակն օգտագործելով սեփական անհիմն տեսակետներն արտահայտելու մեջ՝ դրանով վիրավորելով ներկաներին ու մասնակիցներին:

Փաշինյանը նշեց, որ Ալիևի խոսքից տպավորություն է ստեղծվում, թե Ադոլֆ Հիտլերը երկրորդական դերակատարում է ունեցել, իսկ ֆաշիստական շարժումը ղեկավարել է Գարեգին Նժդեհը:

Փաշինյանն ընդգծել է, որ Նժդեհն իրականում պայքարել է թուրք զավթիչների դեմ, պայքարել է Ցեղասպանության դեմ, որն իրականացրել են թուրքերը: Չլինելով պատմաբան՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն պայքարը, որ Գարեգին Նժդեհը ռուս զինվորականների հետ միասին մղել է թուրքերի դեմ:

Անդրադառնալով Ալիևի կողմից Նժդեհին «դավաճան» որակելուն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային ժամանակաշրջանի բազմաթիվ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում: ՀՀ վարչապետը նշել է, որ 1937-1950-ականների բոլոր դատապարտվածները ժողովրդի դավաճաններ չեն եղել:

Գարեգին Նժդեհ. Հայրենասեր, բայց ոչ նացիստ / ©STP ARM NEWS

Փաշինյանն անտեղի է համարել Ալիևի խոսքերը՝ նշելով, որ Հայաստանում պատերազմի վետերաններին պատշաճ ուշադրություն է դարձվում. վերջին ամիսներին նաև մի շարք որոշումներ են կայացվել՝ պատերազմի վետերաններին տրամադրվող աջակցության բարձրացման և այլն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021