178

Booking-ը Երևանն ընդգրկել է 2020թ. ամենանախընտրելի ուղղությունների ԹՈՓ10-յակում

Աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ոլորտում առաջատար հարթակներից մեկը Երևանն ընդգրկել է 2020թ. ամենաթրենդային ուղղությունների ԹՈՓ 10-յակում:

Երևան 2799
Երևան 2799 / ©Sharm Holding / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Booking.com ամրագրումների հարթակը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենանախընտրելի ուղղությունների տասնյակում:

Հաղորդվում է, որ Երևանի հետ Booking-ի լավագույն տասնյակում են հայտնվել Գզիրան (Մալթա), Սան Խուանը (Պուերտո Ռիկո), Սալտան (Արգենտինա), Նինհ Բինհը (Հյուսիսային Վիետնամ), Ջեջու կղզում գտնվող Սեոգվիպոն (Հարավային Կորեա), Ջոդհպուրը (Հնդկաստան, Ռաջաստան), Սվինոուջսցիեն (Լեհաստան), Տակամատսուն (Ճապոնիա, Շիկոկու) և Հյուսիսային Մոնտենգրոյի Զաբլջակ քաղաքը։

Երևանը` լավագույն 10-յակում / ©travelpredictions2020.com

Հավելենք, որ Booking-ն աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ոլորտում առաջատար հարթակներից է: Հարցումներն իրականացվել են Booking.com-ի պատվերով` անկախ կազմակերպության կողմից, վերջին կամ առաջիկա 12 ամիսների ընթացքում ուղևորության մեկնած կամ մեկնել պատրաստվողների շրջանում:

Զվարթնոց տաճարը և Արարատը / ©travelpredictions2020.com

Հարցվել է 22 հազար մարդ՝ Ավստրալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ինդոնեզիայից, Կոլումբիայից, Հարավային Կորեայից` 1000-ական, ևս 500-ական մարդ հարցվել է Նոր Զելանդիայից, Թայլանդից, Արգենտինայից, Բելգիայից, Կանադայից, Դանիայից, Հոնգ Կոնգից, Խորվաթիայից, Թայվանից, Մեքսիկայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Սինգապուրից և Իսրայելից: Օնլայն հարցումներն իրականացվել են 2019թ. օգոստոսի 9-28-ը:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 26, 11:05
Հ. Թումանյան

Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր է առաջարկել Չինաստանից, Եվրամիությունից և ևս 12 առևտրային գործընկերներից ներմուծվող ապրանքների համար՝ դա հիմնավորելով արդյունաբերական ավելցուկային հզորություններով։ Առաջարկները դեռ ուժի մեջ չեն մտել․ հանրային լսումները նախատեսված են 2027 թվականի հունվարի 25-ին։

Նոյեմբերի 26, 12:08
Հ. Թումանյան

ԱՄՆ բանակի առաջին Dark Eagle հիպերձայնային հրթիռային մարտկոցը լիովին համալրված է և պատրաստ է կիրառման, հայտարարել է հրթիռային սպառազինության ծրագրերը համակարգող գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Լոզանոն։ Նա չի բացահայտել, թե երբ և որտեղ է մարտկոցը հասել այդ կարգավիճակին։

Նոյեմբերի 26, 13:08
Հ. Թումանյան

«Հերա» տիեզերական սարքի նոր կադրերում երևում է Դիմորֆոս աստերոիդի վրա NASA-ի DART սարքի հարվածից մնացած խառնարանը, որը տարածվում է հարված ստացած կողմի ամբողջ լայնությամբ։ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) պատկերներն ու առաջին արդյունքները ներկայացրել է նոյեմբերի 25-ին։

Նոյեմբերի 24, 16:07
Հ. Թումանյան

Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 24, 17:07
Հ. Թումանյան

Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն