Թուրքական ռազմական ուղղաթիռ է կործանվել. «Բայրաքթարը» փորձարկած գեներալը զոհվել է

Թուրքիայի ԶՈՒ AS532 Cougar ռազմական ուղղաթիռը կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել, որոնցից մեկն 8-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշն է: Նա կանգնած է եղել «Բայրաքթարի» ստեղծման ակունքներում:

Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Զինված ուժերի AS532 Cougar ուղղաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են:

Հաղորդվում է, որ ուղղաթիռը կործանվել է լեռնային տեղանքում եղանակային բարդ պայմանների կամ տեխնիկական պատճառով:

Թուրքիայի ԶՈՒ ուղղաթիռն օդ էր բարձրացել Բինգյոլից` ուղևորվելով դեպի Դադվան: Նրա հետ կապի խզումից հետո որոնողական աշխատանքներ են սկսվել, կիրառվել են անօդաչուներ, ռազմատրանսպորտային CN-235 ինքնաթիռ:

Հայտնաբերումից հետո պարզվել է, որ զոհերից մեկը Թուրքիայի զինված ուժերի 8-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշն է:

Հաղորդվում է, որ թուրք գեներալը կանգնած է եղել «Բայրաքթարների» ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` ԱԹՍ արտադրող ընկերության ղեկավարը, նշել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել, միասին են փորձարկել անօդաչուները:

Թուրքիայում Էրբաշին համարել են այն մարտավարության հեղինակներից մեկը, որն օգնել է Ադրբեջանին և թուրքական ռազմական խորհրդականներին` Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմում հաջողության հասնելու հարցում:

Հիշեցնենք, որ թուրքական բանակի նույն մոդելի ուղղաթիռ կործանվել էր նաև 2017թ.: Այն ժամանակ զոհվել էր 13 մարդ, որոնց թվում էին քրդերի դեմ պայքարող դիվիզիոնային գեներալ Այդողան Այդինը, ինչպես նաև ժանդարմերիայի առաջին կին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սոնգյուլ Յաքութը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021