Բենքսին Սուրբծննդյան առանձնահատուկ գրաֆիտի է նվիրել Բիրմինգհեմին — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Բենքսին Սուրբծննդյան առանձնահատուկ գրաֆիտի է նվիրել Բիրմինգհեմին

Նկարում եղջերուները բրիտանական քաղաքի նստարանը վեր են բարձրացնում՝ նրա հետ «տանելով» անտուն թափառականին:

Բենքսիի հեղինակած գրաֆիտին / ©tjournal.ru

Բրիտանացի գեղանկարիչ Բենքսին Բիրմինգհեմ քաղաքում նոր գրաֆիտի է նկարել` նվիրված սուրբծննդյան թեմային: Նա նկարել է քաղաքային նստարանի հետ վեր բարձրացող եղջերուների՝ տեսանյութ պատրաստելով և հրապարակելով Instagram-ում:

Բենքսին պատմել է, որ նկարահանմանը մասնակցել է Ռայան անունով մի թափառական: Տեսանյութը նկարահանվել է 20 րոպեի ընթացքում: Անցորդներն այդ ժամանակ Ռայանին տաք խմիչք ու շոկոլադ են հյուրասիրել: Նկարիչը գրառել է՝ «Աստված, օրհնիր Բիրմինգհեմը»:

Հոկտեմբերի կեսերին Բենքսին իր սեփական ինտերնետ-խանութն է բացել, որտեղ գնորդները կարող են ձեռք բերել նրա աշխատանքները: Ի տարբերություն դասական խանութների՝ այստեղ հնարավոր չէ պարզապես գնել ապրանքը. յուրաքանչյուր ցանկացող կարող է որևէ ապրանքի հայտ ներկայացնել, բայց բաժին կարող է հասնել պատահական ապրանք:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.