1
7,077

«Ռուսական ոճի», «անճաշակ», «տգեղ» դիզայն. ի՞նչ էր նախատեսվում, ի՞նչ ստեղծվեց

Նոր պարեկային ոստիկանության ծառայողական մեքենաների արտաքին տեսքը քաղաքացիների և օգտատերերի կողմից բուռն քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես` նոր` ընդունված տեսքը համարվում է «ավելի վատը», քան ստեղծվել էր բրենդային հարթակում:

Նոր պարեկային ծառայության մեքենայի վերջնական և նախատեսվող դիզայնը
Նոր պարեկային ծառայության մեքենայի վերջնական և նախատեսվող դիզայնը / © Ռուստամ Բադասյան, Brand.,am / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Արդարադատության նախարարի պաշտոնակատարն օրերս հրապարակեց տեղեկատվություն Երևանում Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկի մասին` հրապարակելով նաև ծառայողական մեքենաների նկարները:

Պարեկային ծառայութուն / © Ռուստամ Բադասյան

Նոր պարեկային ոստիկանության ծառայողական մեքենաների արտաքին տեսքը քաղաքացիների և օգտատերերի կողմից բուռն քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես` նոր` ընդունված տեսքը համարվում է «ավելի վատը», քան ստեղծվել էր բրենդային հարթակում:

Կոնցեպտ / © Brand.am

Ոմանք իշխանություններին մեղադրել են «սև ու սպիտակի» փոխարեն «ռուսական ոճի», «անճաշակ», «տգեղ» դիզայն ընտրելու, «անիմաստ ծախսեր անելու» մեջ:

Հավելենք, որ առաջիկայում նախատեսվում է նոր պարեկային ծառայության համակարգ ներդնել նաև Լոռու և Շիրակի մարզերում: Բադասյանի խոսքով` առաջիկայում կհրապարակվի ընդունելության հայտարարությունը։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 7, 08:59
Հ. Թումանյան

Չինական «Տյանգուն» տիեզերակայանում գիտնականները ռուբիդիումի մոտ 20 հազար ատոմից կազմված ամպ են ստացել, որի համարժեք ջերմաստիճանը գնահատել են 9,7 պիկոկելվին։ Սա բացարձակ զրոյից ընդամենը կելվինի տրիլիոներորդական մասերով բարձր ջերմաստիճան է։

Նոյեմբերի 6, 17:08
Հ. Թումանյան

Ֆրանսիան պատրաստվում է MBDA ընկերությունից պատվիրել ծովային բազավորման MdCN թևավոր հրթիռի նոր՝ Mk2 տարբերակը։ Առաջին մատակարարումները նախատեսված են 2030 թվականին։

Նոյեմբերի 6, 20:03
Հ. Թումանյան

Յուկատան թերակղզու երկու լճի հատակից վերցված նմուշները ցույց են տվել, որ հին մայաների բնակավայրերի մոտ սնդիկի պարունակությունը դարեր շարունակ գերազանցել է այսօր ջրային կենդանիների համար վտանգավոր համարվող շեմերը։ Նույն ժամանակաշրջանի նստվածքներում նվազել են ջրիմուռների և մի շարք այլ օրգանիզմների հետքերը։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Նոյեմբերի 3, 10:10
Հ. Թումանյան

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

1 մեկնաբանություն
San Sarika
5 տարի առաջ
yerbeq cıvıl yerkır chenq darna qanı der kapıkı nman urıshnerın enq @ndorınakum..yaxq