Արևմուտքը Ղարաբաղյան համաձայնության տապալում է հրահրում. Նարիշկին

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նպատակը, ՌԴ արտաքին հետախուզական գերատեսչության ղեկավարի պնդմամբ, Հայաստանի և Ադրբեջանի ազգայնականներին հրահրելն է, որպեսզի վարկաբեկվի և տապալվի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Արևմուտքն ազգայնականներին հրահրում է տապալել Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը:

Նարիշկինի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձում են սրել թշնամանքը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև: Արևմուտքի նպատակը, ՌԴ հետախուզական գերատեսչության ղեկավարի պնդմամբ, Հայաստանի և Ադրբեջանի ազգայնականներին հրահրելն է, որպեսզի վարկաբեկվի և տապալվի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Արցախում պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնությունը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ներկայումս իրագործվում են հայտարարության որոշ կետեր, մասնավորապես՝ տեղակայվել են ռուս խաղաղապահներ, զոհվածների մարմինների փոխանակումը և տարածքների աստիճանական հանձնումն Ադրբեջանին ընթացքի մեջ են: ՌԴ նախագահն ավելի վաղ նշել էր, որ համաձայնության կարևոր արդյունքն այն է, որ «արյուն չի թափվում»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021