«ВЕСТИ»-ի հաղորդավարը եթերի ձայնագրման ժամանակ ծիծաղել է՝ խոսելով արտոնյալների վճարի բարձրացման մասին

Տեսանյութը Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության YouTube-յան էջից ու սոցցանցերից հեռացված է: Կամչատկայի մասնաճյուղի տնօրենը նշել է, որ տեսանյութը տարածողի անունն ու պաշտոնը հայտնի է, բայց դա իրենց խնդիրն է:

Փետրվարի 9-ին համացանցում տարածվել էր «Վեստի-Կամչատկա» հաղորդման ձայնագրության տեսանյութը, որտեղ հաղորդավարուհի Ալեքսանդրա Նովիկովան պատմում է արտոնություն ստացողների վճարները 3%-ով ավելացնելու մասին: Հաղորդավարուհին չի կարողանում զսպել ծիծաղն այն բանից հետո, երբ հաղորդել է, որ դեղերի, դեպի առողջարաններ ուղեգրերի և միջազգային փոխադրման ինդեքսացիայից հետո աջակցությունը կկազմի 1,5 հազար ռուբլի՝ ամսական:

Սոցիալական ծառայությունների հավաքածուից արտոնյալը կարող է շուրջ 900 ռուբլի ծախսել դեղամիջոցների, 137 ռուբլի՝ ուղեգրի, իսկ մնացած գումարը՝ միջազգային փոխադրման վրա: Հենց այս արտահայտության վրա հաղորդավարուհին չի կարողացել զսպել ծիծաղն ու ներողություն է խնդրել գործընկերներից՝ նշելով, որ շատ է փորձել այս հատվածի վրա չծիծաղել:

Նովիկովան ուրախացել է, որ ուղիղ եթերում չի. ամենայն հավանականությամբ՝ այս դրվագը լուրերի թողարկման եզրափակիչ տարբերակում չի ներառվել: Հաղորդավարուհին իսկապես «Վեստին» է վարում, իսկ սրահը լուրերի հեռարձակման տաղավարն է:

Ալեքսանդրա Նովիկովայի ծիծաղի տեսարանը / ©tjournal.ru

Հեռուստահաղորդման Youtube-ի և «ВКонтакте»-ի էջերում տեղադրված տեսանյութերում սյուժետը բացակայում է, թեև եղել է: «Ուրախ» հաղորդավարուհու տեսանյութը սոցցանցերից նույնպես հեռացվում է:

​Տեսանյութը YouTube-ի էջից հեռացված է / ©tjournal.ru

Հաղորդավարուհին սխալվել է վճարման չափի և «միջազգային» տրանսպորտի մասին խոսելիս: 2020թ. փետրվարի 1-ից սոցիալական վճարները 3%-ով վերաինդեքսավորվել են արտոնյալների խմբի՝ հաշմանդամների, ռազմական գործողությունների վետերանների, ռադիացիայի ենթարկված քաղաքացիների, ԽՍՀՄ, ՌԴ և Սոցիալիստական աշխատանքի հերոսների համար:

Վճարի ընդհանուր չափը կազմում է 1155 ռուբլի 06 կոպեկ ամսական, որի մեջ ներառված են՝

1. Անհրաժեշտ դեղամիջոցներ՝ 889 ռուբլի 66 կոպեկ,
2. Առողջարանային բուժման ուղեգրեր՝ 137 ռուբլի 63 կոպեկ,
3. Անվճար ուղևորություն ներքաղաքային երկաթուղային տրանսպորտով, ինչպես նաև միջքաղաքային տրանսպորտով դեպի բուժման վայրը և հակառակ՝ 127 ռուբլի 77 կոպեկ:

Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Կոստիլյովը հայտնել է, որ իրեն հայտնի է տեսանյութը սոցցանցում տեղադրողի անունը: Սակայն չի հրապարակել անունն ու պաշտոնը:

Նրա խոսքով՝ դեռ ոչ ոք պատժված չէ: Մեղավորները կգտնվեն և կպատժվեն: Ալեքսանդրայի համար տնօրենը դեռ տույժի ենթարկելու տարբերակներ չունի, բայց դրանք, Կոստիլյովի խոսքով, իրենց խնդիրներն են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021