Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Մեխակավանի հայկական եկեղեցին

BBC-ի լրագրողը փորձել է նկարահանել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի պղծման մասին փաստող տեսանյութ ադրբեջանցի զինվորներն ավելի վաղ հրապարակել էին, սակայն տեղում եկեղեցին չի գտել:

Ադրբեջանցի ոստիկանի խոսքով` իրենք որևէ տեղեկություն չունեն եկեղեցու մասին: Լրագրող Ջոնահ Ֆիշերը հեռախոսի միջոցով տեղորոշել է եկեղեցու գտնվելու վայրը և օպերատորի հետ մեկնել այնտեղ: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ենթադրյալ գտնվելու վայրում` բլրի վրա, ոչ մի եկեղեցի չի հայտնաբերվել: Գետնին թափված քարերն են միայն խոսել այն մասին, որ հնարավոր է` եկեղեցին հենց այդտեղ եղած լինի:

Բրիտանական պարբերականի լրագրողը համեմատել է եկեղեցու հին նկարի տեղանքը և համոզվել, որ ճիշտ վայրում են, որտեղ, սակայն, արդեն եկեղեցի չկա:

Լրագրողը կրկին դիմել է ուղեկցող ոստիկանին. վերջինս պատասխանել է, որ այն ոչնչացվել է պատերազմի ժամանակ: Ֆիշերն ընգծել է, սակայն, որ եկեղեցին չէր կարող պատերազմի ժամանակ ոչնչացված լինել, քանի որ պատերազմից հետո դեռևս կանգուն եկեղեցին տեսանյութում երևում է:

Լրագրողը լուսանկարները ցույց է տվել նաև Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևին: Վերջինը տարակուսանք է հայտնել, նշել, թե ինքը տեղյակ չէ, և որ տեղեկությունը պետք է ստուգել:

Հիշեցնենք, որ Արցախի հարավում` Մեխակավանում գտնվող հայկական եկեղեցին օծվել էր 2017թ.:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021