Արայիկ Հարությունյանը, Արմեն Աբազյանը և Ռուստամ Մուրադովն ադրբեջանցի պաշտոնյայի հետ են հանդիպել

Արցախի նախագահը, ՀՀ ԱԱԾ տնօրենը և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ գերիներին ու անհայտ կորածներին (այդ թվում` 90-ականների) վերաբերող հարցեր են քննարկել:

Արցախի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարը ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել են ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակի հաղորդմամբ` Արայիկ Հարությունյանի, գնդապետ Արմեն Աբազյանի, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և ադրբեջանցի պաշտոնյայի հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը վերաբերող և հումանիտար այլ հարցեր:

Լուսինե Ավանեսյանը նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև 1990-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի` ավելի վաղ արված հայտարարությունների համաձայն` Արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանն ունեցել է ավելի քան 3 հազար անհետ կորած:

Հայկական կողմն, ըստ տարբեր տվյալների, 90-ականների պատերազմի հետևանքով ներկայումս անհայտ կորած է համարվում Արցախից` 300-400 մարդ, ՀՀ-ից` 600-800: Ապրիլյան պատերազմում անհայտ կորած հայեր չեն եղել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021