Ադրբեջանցի զինվորականները Նոր Ղազանչիի դաշտերից հետ են քաշվել

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ուղղությամբ առաջ շարժված ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններից հետո վերադարձել են նախնական դիրքերը, սակայն գյուղի 9 հեկտար վարելահող դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ է:

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը հայտնել է, որ ադրբեջանցիները վերադարձել են իրենց նախնական դիրքերը: Գյուղապետի խոսքով` 9 հեկտար վարելահողեր մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ լեռնային արոտավայրեր գյուղի տիրապետության տակ են:

Առստամյանը նշել է, որ ներկայումս գյուղի հիմնական խնդիրն անվտանգությունն է, սակայն մարդիկ հանգիստ են, խուճապ չկա: Գյուղացիները չեն լքել բնակավայրը. ընդհակառակը` 8 ընտանիք, թվով 44 հոգի, բնակություն են հաստատել Նոր Ղազանչիում:

Հիշեցնենք` մի քանի օր առաջ ադրբեջանական ուժերը մի քանի հարյուր մետր առաջ են շարժվել գյուղի ուղղությամբ` զբաղեցնելով մոտակա դաշտավայրերը: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ նրանք վերադարձել են իրենց նախնական դիրքերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021