Ապրիլի 30, 2021, 21:21
Խմբագրություն Hovhannisyan
335

Հայաստանի համար Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կարևոր նշանակություն կունենա

Իրանի դեմ պատժամիջոցներն ազդում են նաև Հայաստանի վրա. եթե Իրանը որոշակի ազատություն ստանա իր գործողություններում և սկսի զարգացնել տարածաշրջանային լոգիստիկան, ապա Հայաստանը կկարողանա տարանցիկ երկիր դառնալ:

Սյունիք / © Մարսին Կոնսեկ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Բայդենի վարչակազմը դիտարկում է Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցների մեծ մասը չեղյալ համարելու հնարավորությունը: Այդպիսով` ԱՄՆ նախագահը դրանով կբավարարի Թեհրանի պահանջը և վերջինին կվերադարձնի միջուկային համաձայնագրի տիրույթ:

Համարվում է, որ միջուկային համաձայնագրին վերադառնալու Բայդենի մտադրությունը նոր չէ: Թրամփի հակաիրանական քաղաքականության խիստ կողմնակիցներն իրականում շատ չեն:

Աշխարհում գործնականում միայն Իսրայելն ու, մասամբ, Սաուդյան Արաբիան են նման քաղաքականության կողմնակից: Մյուս ազդեցիկ խաղացողները կցանկանային, որ մերձավորարևելյան այդ` բնական հարուստ ռեսուրսներով պետությունն ամեն դեպքում բաց լինի տնտեսական համագործակցության համար:

Իրանի դեմ պատժամիջոցներն, ինչպես նշվում է, Իրանից բացի` վնասում էին նաև Հայաստանին. եթե Իրանը որոշակի ազատություն ստանա իր գործողություններում և սկսի զարգացնել տարածաշրջանային լոգիստիկան, ապա Հայաստանը կկարողանա տարանցիկ երկիր դառնալ: Շուրջ 30-ամյա շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար այդ հնարավորությունը կարող է մեծ շունչ դառնալ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն