2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թիվը Չինաստանում կարող է 10 անգամ մեծ լինել

Հոնկոնգի հետազոտողները մոդելավորել են կորոնավիրուսի համաճարակի տարածումը և ստացել են պաշտոնական տվյալներից խիստ տարբերվող արդյունքներ:

Փետրվարի 3-ի դրությամբ պաշտոնապես հաստատվել է 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդացության 17 491 դեպք, որոնցից 17 307-ը՝ Չինաստանում: Սակայն Հոնկոնգի համալսարանի գիտնականները հաստատել են, որ այդ թիվը հնարավոր է՝ նվազեցված լինի տասնյակ անգամ:

Հետազոտողներն իրենց հոդվածում վիճակագրական մոդել են պատրաստել: Նրանց հաշվարկներով՝ միայն կորոնավիրուսի բռնկման օջախ համարվող Յուհան քաղաքում վարակվածների թիվը հունվարի 25-ին արդեն պետք է հասած լիներ 75 815-ի:

Գիտնականներն այդպիսի արդյունքներ են ստացել համակարգչային մոդելավորմամբ: Որպես սկզբնաղբյուր են վերցրել դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 28-ը սահմանը հատած յուհանցի վարակվածների թիվը: Այնուհետև տեսականորեն հաշվարկվել է 2019-nCoV-ով վարակվածների թիվը հենց Յուհան քաղաքում՝ դեկտեմբերի սկզբից մինչև հունվարի 25-ը:

Հիվանդների թվի կանխատեսման համար հաշվի են առնվել նաև Չինաստանի տարածքում 300 քաղաքներում մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տվյալները, ավիատոմսերի ամրագրման տեղեկությունները և կարանտինային ռեժիմի ազդեցությունը, որը մտցվել է Յուհանում և հարակից քաղաքներում հունվարի 23-24-ը: Վարակման հաստատված տվյալները ստացվել են Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի կողմից հրապարակված հաշվետվություններից:

Գիտնականների խոսքով՝ հրապարակված պաշտոնական թվերի և մոդելավորման արդյունքների նման մեծ տարբերությունը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով: Նախ՝ ինկուբացիոն շրջանի տևողությունը (վարակման և առաջին ախտանիշների ի հայտ գալու ժամանակահատվածը), որը կարող է ձգվել մինչև երկու շաբաթ: Տվյալների տարբերության վրա ազդում է նաև լաբորատոր մեթոդներով օրգանիզմում վիրուսի առկայության հաստատման համար անհրաժեշտ ժամանակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսով վարակված յուրաքանչյուր մարդ միջինում կարող էր վարակել 2-3 մարդու, իսկ հիվանդների քանակը յուրաքանչյուր 6,4 օրվա ընթացքում կրկնապատկվում էր: Եթե վիրուսը տարածվում է նման մեծ արագությամբ, ապա հավանական է, որ համաճարակի օջախներն արդեն ընդարձակվում են մի շարք խոշոր քաղաքներում՝ Յուհանի համեմատ 1-2 շաբաթ ավելի ուշ:

Չինաստանի հետ ինտենսիվ տրանսպորտային հաղորդակցություն ունեցող արտասահմանյան մեգապոլիսները նույնպես կարող են դառնալ վիրուսային բռնկումների երկրորդային էպիկենտրոններ: Բայց կա նաև լավ լուր. եթե մոդելավորման արդյունքները հաստատվեն, նշանակում է՝ 2019-nCoV-ի մահացությունն էականորեն ցածր է, քան ավելի վաղ ենթադրվել է՝ 1%-ից քիչ:

Հավելենք, որ ներկայումս, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 362 մարդ, առողջացել է 522-ը: 2019-nCoV-ի վարակման դեպք է արձանագրվել 26 երկրում՝ բացի Չինաստանը:

Համաճարակի տարածումը կանխելու նպատակով մի շարք սահմանափակումներ են մտցվել Չինաստանի հետ հաղորդակցությունում: Դադարեցվել են բազմաթիվ չվերթներ, կասեցվել է ապրանքատեսակների ներկրումը Չինաստանից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021