Super Bowl-2020-ի լավագույն գովազդը. ևս մեկ «Արջամկան օր», Ջրամարդն առանց մկանների և «Ճաճանչի» նոր տարբերակը
Տեսնենք, թե ինչ են պատրաստել բրենդները միջոցառմանը, որտեղ գովազդային մեկ բաժինն արժե ավելի քան 5 միլիոն դոլար:
Փետրվարի 3-ին Մայամիում տեղի է ունեցել Սուպերբոուլը՝ ամերիկյան ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը: Միջոցառումն ամեն տարի միլիոնավոր հեռուստադիտողների ուշադրությունն է հրավիրում, ինչը խաղը դարձրել է գովազդային պրեստիժային հարթակ: Դրա համար ընկերությունները պատրաստում են իրենց լավագույն հոլովակները: Ներկայացված են 15 ամենահետաքրքիր հոլովակները:
Whassuuuuuuuup
Budweiser գարեջրի գովազդային հոլովակը «Whassup» ձայնարկմամբ Սուպերբոուլի դասականներից էր: 1999թ. հոլովակը «Սարսափելի ֆիլմ» և «Գրասենյակ» ֆիլմերում տեղ գտած ծաղրի շնորհիվ դարձել է փոփ-մշակույթ: 21 տարի անց ընկերությունը վերադարձել է «Whassup»-ին, բայց արդեն տեխնոլոգիական փոփոխություններով:
Եվ կրկին «արջամկան օրը»
Jeep-ը գովազդ է նկարահանել «Արջամկան օրվա» ոճով. ամերիկյան ավանդական տոնն ամսաթվով համընկնում է Սուպերբոուլի հետ: Գլխավոր դերակատարը Բիլ Մյուրեյն է: Սյուժեի համաձայն՝ նա հայտնվում է ժամանակավոր հետքի վրա, առևանգում է արջամկանը, բայց չի փորձում դուրս պրծնել, քանի որ «ամեն օրը» Jeep Gladiator-ի հետ վերածվում է նոր փորձության:
«Ինչպես չմոռանալ»
Ի տարբերություն շատ բրենդների՝ Google-ը Սուպերբոուլի համար հոլիվուդյան մասշտաբների գովազդ չէր պատրաստել: Բայց մինիմալիստական հոլովակն ընկերության ծառայությունների օգնությամբ պատմում է տարեց տղամարդու հուզիչ պատմությունը, ով հիշում է մահացած կնոջը:
Այն նույն տեսարանը «Ճաճանչ»-ից
Բրայան Կրենստոնը Mountain Dew-ի համար վերստեղծել է «Ճաճանչ» ֆիլմից ուշագրավ տեսարանը: Ի՞նչ կապ ունի այն գազավորված ըմպելիքի հետ: Ավելի լավ է՝ դիտել տեսանյութը:
2019թ. երաժշտական մեմերը՝ 2020թ. գովազդում
Lis Nas X-ը հռչակավոր է դարձել իր «Old Town Road» երգով դեռ մեկ տարի առաջ, բայց այն դեռևս աշխատում է. հունվարի վերջին ռեփերն այն կատարել է «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը: Իսկ Doritos չիպսերի բրենդը նրան հրավիրել է պարային մենամարտի՝ Վայրի Արևմուտքի դուելի ոճով:
Բաց թող և մոռացիր
Audi-ն գովազդի վրա երկար չի մտածել. վերցրել են Մեյսի Ուիլյամսին («Գահերի խաղը»), տեղադրել են մեքենայի մեջ և խնդրել են կատարել հանրահայտ Let it go երգը՝ «Սառը սրտից»: Եվ վե՞րջ: Եվ վերջ:
And his name is John Cena
Mechelob գարեջրի գովազդում Ջոն Սինան Ջիմի Փելոնին սովորեցնում է սպորտով զբաղվելու կանոնները: Իսկ այնուհետև կարելի է փոքր-ինչ հանգստանալ բարում, մի շիշ գարեջրով:
Ջրամադրը (կամ Խալ Դրոգոն) առանց մկանների
Ջեյսոն Մոմոան նկարահանվել է հիփոթեքային ընկերության գովազդում, և հոլովակում ամեն ինչ սկսվել է բնականոն: Դերասանը գալիս է տուն, հանում կոշիկները: Ապա հանում է փչված մկանները, իրանը և մազերը…
Իսկ են նախկինում ապրել առանց Ալեքսայի
Amazon-ի ձայնային օգնական Alexa-յի գովազդը. այն մասին, թե ինչպես են տարբեր ժամանակներում ապրել առանց վիրտուալ օգնականի: Բայց եղել են իրական օգնականներ, որոնց նույնպես Ալեքսա են անվանել:
Չորս բառ սիրո մասին
New York Life-ը պատմում է այն մասին, թե ինչպես են սերն արտահայտել Հին Հունաստանում: «Philia»՝ կապվածություն՝ ընկերությունից ծագող, «Storge»-ը հարազատների նկատմամբ սիրո համար է, և «Eros»-ը՝ անկառավարելի ցանկություն: Իսկ թե ինչ է նշանակում չորրորդ բառը՝ «Agape»-ն, պետք է հասկանալ հոլովակից:
Մորտին և Pringles-ը
Pringels ընկերությունը որոշել է իր հոլովակը վերածել համաշխարհային «Ռիկի և Մորտիի»: Ճիշտ է՝ այն այնքան էլ դուր չի գալիս Ռիկին, քանի որ նրա թոռը ռոբոտ է դարձել և չիպս է գովազդում:
Վայնոնա Վայնոնայում
Գովազդը խաղարկում է հեգնական իրավիճակը, որտեղ դերասանուհի Վայնոնա Ռայդերը հայտնվում է Մինեսոտայի Վայնոնա տեղանքում: Այս ամենը կայքերի կոնստրուկտորի մասին պատմելու համար է:
Hulu-ն երկրպագուներին կաթվածի է հասցնում
Թոմ Բրեդին կենդանի լեգենդ է, «Նյու Ինգլենդ Պետրիոտսի» քվոտերբեք, ով արդեն շահել է այն ամենը, ինչ հնարավոր էր: Սուպերբոուլից մի քանի օր առաջ վետերանը լուսանկար է հրապարակել մարզադաշտի թունելից: Եվ երկրպագուները որոշել են, որ մարզիկը կհայտարարի կարիերայի մասին: Բայց պարզվել է, որ դա Hulu ծառայության գովազդի համար խաբկանք էր:
Facebook-ը ցուցադրել է անսովոր հաղորդակցությունները
Facebook-ը որոշել է ցուցադրել, թե ինչպիսի հետաքրքրությունների խմբեր կան սոցցանցում: «Բլիթները» ջուրը նետելու սիրահարնե՞ր: Այո: Կրաֆտային կոկտեյլի սիրահարների խո՞ւմբ: Կա նման բան: Մարդիկ, ովքեր կրկնում են Ռոքի Բալբոայի մարզումնե՞րը: Եկեք այնտեղ հրավիրենք նաև Սիլվեստեր Ստալոնեին:
Էներգետիկ՝ Coca-Cola-ից, Սկորսեզեի հետ
Կարծում եք՝ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն արդեն ծե՞ր է: Գովազդում նա երեկույթի է հրավիրում ավելի երիտասարդ Ջոն Հիլին, բայց վերջինս ցանկանում է ժամանակն անցկացնել տանը: Օգնում է, իհարկե, էներգետիկը:
Wall Street Journal-ի տվյալներով՝ 2020թ. 30-վայրկյանանոց բաժինն արժեցել է մինչև 5,6 մլն դոլար:
Մեկնաբանությունները