Հնդկաստանն ու Հունաստանը կարող են միավորել ուժերն ընդդեմ Պակիստանի և Թուրքիայի. հնդիկ գեներալ

Գեներալ-մայոր Բաքշին առաջարկել է, որպեսզի Հունաստանի ռազմածովային ուժերը Հնդկաստանի ՌԾՈՒ-երի հետ համատեղ զորավարժություններ անցկացնեն Հնդկական օվկիանոսում, ապա` Էգեյան ծովում` համատեղ գործողությունների, կապի և օպերատիվ ներդաշնակության բարելավման նպատակով:

Հնդկաստանի բանակի պահեստազորային գեներալ-մայոր Գահան Դիփ Բաքշին, պատասխանելով հունական պարբերականի հարցերին, խոսել է Հնդկաստանի ու Հունաստանի դեմ ուղղված թուրք-պակիստանյան հարաբերությունների մասին և նշել, որ Հունաստանի և Հնդկաստանի դաշինքը կարող դիմակայել Թուրքիայի և Պակիստանի համատեղ ագրեսիային:

Պահեստազորի գեներալ-մայորն ընդգծել է, որ Պակիստանում ծնունդ առած ահաբեկչությունը Հնդկաստանի ավելի քան 80 հազար բնակչի կյանք է խլել: Նա նշել է, որ թեև Հնդկաստանը ռմբակոծում է ահաբեկիչների պակիստանյան բազաները, Իսլամական Հանրապետության ագրեսիան հապաղում է, սակայն Թուրքիայի աջակցությամբ, հնարավոր է, բռնության նոր էսկալացիա բռնկվի:

Գեներալ-մայոր Բաքշիի խոսքով` Պակիստանը փորձում է վերսկսել ահաբեկչությունը և ահաբեկչական բռնություն կիրառել Հնդկաստանում: Վերջինս զգուշացրել է պակիստանցիներին, որ այդ դեպքում նա արյամբ կվճարի հենց իր տարածքում:

Նախկին զինվորականը նշել է, որ եթե Թուրքիան կարծում է, թե կարող է օգնել, ապա «խելագարվել է, աջակցում է ահաբեկչությանն ամբողջ աշխարհում»: Գեներալը շեշտել է, որ Թուրքիան արդեն ահաբեկիչներ է ուղարկել Սիրիա, Ադրբեջան, Հայաստան, Լիբիա:

Բաքշիի խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է իրեն վատ դրսևորել, ապա դա կունենա իր հետևանքները: Եվ այստեղ, հնդիկ գեներալի խոսքով, Հունաստանն ու Հնդկաստանը կարող են միավորվել, միավորել ուժերը, էներգիան, որպեսզի պատասխան հարված հասցնեն Պակիստանին և Թուրքիային` արմատականության այդ առանցքին:

Գեներալ-մայոր Բաքշին նաև առաջարկել է, որպեսզի Հունաստանի ռազմածովային ուժերը Հնդկաստանի ՌԾՈՒ-երի հետ համատեղ զորավարժություններ անցկացնեն Հնդկական օվկիանոսում, ապա` Էգեյան ծովում` համատեղ գործողությունների, կապի և օպերատիվ ներդաշնակության բարելավման նպատակով:

Գեներալը նշել է, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերը և հնդկական նավատորմը բավականին հզոր են: Նրա խոսքով` Էգեյան ծովում հունական ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքները մեծ փորձ կապահովեն, ինչի արդյունքում անհրաժեշտության դեպքում միասին աշխատելն ավելի հեշտ կլինի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021