Հերթական լարվածությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև. ի՞նչ սպասել

Փորձագիտական շրջանակներում փորձում են կանխատեսել ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացման հնարավոր վտանգները: Համարվում է, որ «թույլատրելի գծերը» կարող են հատվել, բայց բախումը նախաձեռնելու է հենց Թուրքիան. Մոսկվան նման ցանկություն չունի:

Վերջին շաբաթներում ռուս-թուրքական հարաբերությունները որոշակիորեն սրվել են: Նախ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով թուրքմենական նավթի տարանցման ծավալների մեծացման վերաբերյալ պայմանավորվածությունը հանգեցնելու է Ռուսաստանի տարածքով դրանց հոսքի կրկնակի նվազմանը: Այլ կերպ՝ Թուրքիայի դերակատարումը, որպես տարանցիկ երկիր, մեծանում է Ռուսաստանի հաշվին:

Երկրորդ հանգամանքը, որը լարվածություն է առաջացնում Մոսկվայի և Անկարայի միջև, Ղրիմի հարցն է և, մասնավորապես, Էրդողանի հայտարարությունը ՌԴ խորհրդարանական ընտրությունների անցկացումը թերակղզում ճչանաչելու վերաբերյալ: Մոսկվայում դա «ցավալի» են ընդունել և խոստացել են «համապատասխան եզրակացություններ» անել:

Երրորդ. Պուտինն ավելի հայտարարել է Սիրիայում օտարերկրյա զինված ուժերի ապօրինի գտնվելու մասին՝ նկատի ունենալով Թուրքիային և ԱՄՆ-ին: Էրդողանը, իր հերթին, Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպման նախաշեմին լրացուցիչ ուժեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք (Իդլիբ):

Ինչպես հաղորդվում է, այս համատեքստում Ռուսաստանն արմատապես փոխելու է իր դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերություններում, և դա վերաբերում է ոչ միայն Իդլիբին, այլև Արցախի կարգավիճակի հարցին: Ռուս-թուրքական «բարի» հարաբերությունների դարաշրջանի ավարտի մասին ազդարարում են նաև այլ աղբյուրներ:

Համարվում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը Ռուսաստանի համար թանկ կարժենա. Արևմուտքի հետ առճակատման պայմաններում Մոսկվան, գուցե, չցանկանա կորցնել Անկարայի նման արժեքավոր գործընկերոջը: Ռուսաստանն, ինչպես նշվում է, մտադիր չէ բացահայտ դիմակայության գնալ ընդդեմ Թուրքիայի, որն իր հերթին չի խորշում խաղադրույքները բարձրացնելիս:

Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմն ամեն դեպքում նախընտրում է կենտրոնանալ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման թեմայի վրա:

Կարծիք կա, որ նրանք կրկին համաձայնության են գալու, ինչպես նախկինում. Ռուսաստանն ու Թուրքիան «արևմտակենտրոնական աշխարհակարգում ռևիզիոնիստներ են» և մեկը մյուսի կարիքն ունեն:

Բայց ժամանակ առ ժամանակ նրանց միջև «մրցակցային հարաբերություններ» են զարգանում՝ բնականոն հարաբերություններին զուգահեռ: Ներկայումս, ինչպես նշվում է, հենց «մրցակցայինն» է գերակշռում:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ապա Ռուսաստանն այս փուլում չի կարող իրեն հակաթուրքական և հակաադրբեջանական գործողություններ թույլ տալ, քանի որ կվտանգվի Արցախում նրա խաղաղապահ զորախմբի ներկայությունը: Համարվում է, որ Ռուսաստանն արցախյան խնդրում շարունակելու է «լողալ», քանի դեռ դա հնարավոր է:

Ենթադրվում է, որ որոշակի փուլում ռուս-թուրքական հարաբերությունները կանցնեն «թույլատրելի գծերը», ինչից հետո բախումն անխուսափելի կլինի: Սակայն կարծիք կա, որ դրա նախաձեռնողը ոչ թե Մոսկվան է լինելու, այլ՝ Անկարան: Իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես նշվում է, դեռևս ծայրահեղ բնույթ չի կրում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021