Ուկրաինան նշել է Իրանում Boeing-ի կործանման հավանական պատճառները. (upd.)

Դիտարկվում են ահաբեկչության, ՏՈՐ զենիթային հրթիռային հարվածի, տեխնիկական անսարքության և այլ տարբերակները: Ուկրաինացի մասնագետներն արդեն ուղևորվել են դեպքի վայր:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նշել է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման տարբերակները:

Իշխանություններն աղետի հիմնական պատճառներ են դիտարկում զենիթային հրթիռի հարվածը, ահաբեկչության հետևանքով պայթյունը, շարժիչի պայթյունը՝ տեխնիկական պատճառներով, ինչպես նաև բախումն անօդաչու թռչող սարքին կամ այլ օբյեկտին:

Խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը նշել է, որ զենիթահրթիռային համալիրի կողմից հարվածի տարբերակը մասնագետները քննարկում են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են ինքնաթիռի կործանման վայրում արված լուսանկարները, որտեղ երևում են ռուսական ՏՈՐ համալիրի հրթիռի մնացորդներ:

Օգտատերերն ինքնաթիռի կործանման նկարներում երևացող դետալը նմանեցրել են ՏՈՐ-ի հրթիռին

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական կողմը դիմել է իրանական իշխանություններին՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու թույլտվության համար: Ուկրաինացի մասնագետները նաև ցանկություն են հայտնել վերծանել սև արկղերի պարունակությունը: Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետների խումբն արդեն ուղևորվել է Թեհրան:

Ուկրաինայի ՊՆ ինքնաթիռը մասնագետներին տեղափոխում է Իրան

Կանադային անվտանգության ծառայություններն իրենց հերթին բացառել են հրթիռային հարվածի տարբերակը՝ հավանական համարելով տեխնիկական անսարքությունը: Կանադական կողմի շահագրգռվածությունը պայմանավորված է նրանով, որ զոհերի մեջ Իրանի քաղաքացիներից հետո մեծ էր Կանադայի քաղաքացիների թիվը:

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը Իրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական ինքնաթիռը: Օդում այրվող ինքնաթիռն ընկնելուց հետո պայթել է, ինչի հետևանքով զոհվել է 176 մարդ՝ 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ:

UPD 1. Ամերիկյան հետախուզությունն արձանագրել է հրթիռների արձակում՝ ինքնաթիռի կործանումից առաջ: Հաղորդվում է, որ Իրաքի ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո իրանական ՀՕՊ համակարգերն ակտիվ վիճակում են եղել, և ուկրաինական Boeing 737-ի թռիչքի պահին գործել են ՏՈՐ համակարգերը` արձակելով 2 հրթիռ:

Ամերիկյան աղբյուրներն արձանագրել են ռադարների միացում և 2 ինֆրակարմիր կայծ: Ենթադրվում է, որ դրանք հրթիռներ են եղել: Ամերիկյան գերատեսչությունները աղբյուրների հայտնած տեղեկությունները չեն հաստատել, և ոչ էլ հերքել են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ չի հավատում, թե ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական է:

Ես չեմ հավատում տեխնիկական պատճառներին: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը սխալվել է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը դրանում մեղավոր չէ. Դ.Թրամփ

Հաղորդվում է, որ Պենտագոնից հաստատել են պատահականության մասին լուրը:

UPD 2. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կանադական հատուկ ծառայությունների և գործընկերների տրամադրած տեղեկությունները փաստում են Թեհրանի մոտակայքում ուկրաինական Boeing-ի կործանման «հրթիռային» վարկածը: Նրա խոսքով` Իրանի Զինուժը «երկիր-երկինք» տեսակի հրթիռով խոցել է օդ բարձրացած ինքնաթիռը:

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ` ինքնաթիռը կործանվել է Իրանի կողմից արձակված հրթիռի հարվածից. Ջ.Թրյուդո

Կանադայի վարչապետը չի բացառել, որ տեղի ունեցածը կարող է պատահականություն լինել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021