Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

Իրանում առաջիկայում Նովրուզի տոնն է, երբ մեծ թվով իրանցիներ այցելում են Հայաստան: Այդ կապակցությամբ ուժեղացվել է հսկողությունն ինչպես Մեղրիի անցակետում, այնպես էլ օդանավակայանում: Նախարար Թորոսյանը նաև մի քանի խորհուրդներ է հրապարակել՝ վարակներից պաշտպանվելու համար:

Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կյանուշ Ջահանպուրը հայտնել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպ է գրանցվել՝ ընդհանուր դառնալով 18: Փետրվարի 20-ին հաղորդվել էր 5 դեպքի մասին, որոնցից երկուսը մահացել են:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ նոր հիվանդների մեծ մասը՝ 7 հոգի, Ղոմ քաղաքում են, որը համարվում է շիա մուսուլմանների (նաև օտարերկրացիների համար) ուխտատեղի: Վարակվածներից 4-ը մայրաքաղաք Թեհրանում են, ևս 2-ը՝ Գիլյան գավառում: Նրանք բոլորն էլ վերջին օրերին կամ շաբաթվա ընթացքում այցելել են Ղոմ:

Հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ուժեղացվել է Մեղրիի սահմանային անցակետով և օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Նախարարը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ առաջիկայում Նովրուզի տոնն է (իրանական Ամանոր, մարտի 20-21), երբ մեծ թվով իրանցի այցելուներ են ժամանում Հայաստան, խորհուրդ է տվել հետևել սուր շնչառական վարակները կանխարգելող կանոններին:

Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Նախօրեին Ղոմի Բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Մոհամադ Ռեզա Գադիրը հայտնել էր, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակն Իրանում արտակարգ չէ և անհանգստանալու կարիք չկա:

Բացի այդ, Իրանից Կանադա վերադարձած զբոսաշրջիկի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել. շրջագայությունից հետո Բրիտանական Կոլումբիա քաղաք վերադարձած կնոջ մոտ, ինչպես հաղորդվում է, վարակը թեթև բնույթ է կրում, իսկ նրա մտերիմներն արդեն մեկուսացված են: Սա այս քաղաքում վարակման արդեն 6-րդ դեպքն էր:

Հաղորդվու է, որ մասնագետներն ուսումնասիրում են 30 ամյա կնոջ ճամփորդության ընթացքը, նախանշանների առաջացման մանրամասները՝ դիտարկելու նույն ինքնաթիռի մյուս ուղևորներին զգուշացնելու անհրաժեշտությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021