Ջոկերի մեմերը գրավել են սոցցանցերը. նա պարում է, ընկնում մեքենայի տակ, ծիծաղում հայտնիների ձայնով

Կարելի է վստահորեն ասել, որ «Ջոկեր» ֆիլմը վերջնականապես մուտք է գործել ժողովրդի մեջ. Ֆենիկսի դերակատարմամբ մեմերը լայն տարածում են ստացել:

Կարելի է վստահորեն ասել, որ «Ջոկեր» ֆիլմը վերջնականապես մուտք է գործել ժողովրդի մեջ. Ֆենիկսի դերակատարմամբ մեմերը լայն տարածում են ստացել:

«Ջոկեր» ֆիլմի թողարկումից առաջ ԱՄՆ-ում քննադատություններ են հնչել` մեղադրելով զանգվածային սպանությունները և բռնությունը ռոմանտիզացնելու մեջ: Ֆիլմի թողարկումը զգոնացրել է ոստիկանությանն ու կինոթատրոնները: Սակայն, չնայած քննադատների բացասական կարծիքներին, կինոնկարը ջերմորեն ընդունվել է օգտատերերի կողմից և ձեռք է բերել մեծ տարածում:

Ջոկերն ընդհանրապես մեմային կերպար է եղել, բայց Հոակին Ֆենիկսի կատարմամբ գերազանցել է նախորդներին, այդ թվում` Հիթ Լեդջերին: Ֆենիկսի կատարմամբ Ջոկերը դարձել է մեմերի հերոս դեռևս առաջին թրեյլերի ժամանակ: Պրեմիերայից երկու շաբաթ անց այն շարունակում է նոր շաբլոններ ձևավորել: Ներկայացվում են Բեթմենի գլխավոր թշնամուն վերաբերող հիմնական կատակները:

Ջոկերն ընկնում է մեքենայի տակ

Ապրիլ ամսին հրապարակվել է չարագույն մարդու մասին ֆիլմի առաջին թրեյլերը: Այն ժամանակ Reddit-ի օգտատերը մտածել է երկկադր մեմ. առաջինում Ջոկերը ելքի մոտ է կանգնած, իսկ մյուսում` ընկնում է մեքենայի տակ:

Ես` լավ գնահատականներով, առողջ մարմնով, լավ ընկերներով, անդամի գովելի չափով / Դեպրեսիա, որն Աստված նվիրեց՝ ինձ թուլացնելու համար / ©tjournal.ru

Շաբլոնը ներկայացնում է իրավիճակ, որում մեմի հերոսն ինքնավստահ է, բայց անկախատեսելի իրադարձությունները փոխում են կյանքը: Կատակը նաև ցույց է տալիս փոփոխված ծրագրերը կամ մի երևույթի առավելությունը մյուսի նկատմամբ:

Կոմունիզմը՝ տեսականորեն / Կոմունիզմը՝ գործնականում / ©tjournal.ru​
Ես` հրապարակային ելույթից առաջ / Ես` ելույթը սկսելիս / ©tjournal.ru
Գալիս եմ դասարան` հիանալի պատրաստված ստուգարքին / Հարց, որը ես անկարևոր էի համարել / ©tjournal.ru

Հոկտեմբերին կատակը դեռ շարունակում է հայտնվել «ВКонтакте»-ի խոշոր խմբերում:

Դու ինձ դուր ես գալիս / Բայց որպես ընկեր / ©tjournal.ru
Իմ երկաթե փաստերը / Մայր- որովհետև ես այդպես ասացի / ©tjournal.ru
Իմ ինքնակենսագրությունն աշխատանքի ընդունվելիս / իմ էլ.փոստը ©tjournal.ru
Ես՝ երիտասարդությամբս հպարտանալիս / Երեսուն ամյակս / ©tjournal.ru

Չնայած աշնան կողմ Reddit-ում շաբլոնը կորցրել է տարածվածությունը, հոկտեմբերի սկզբից այն կրկին վերականգնել է իր հեղինակությունը՝ հավելյալ կադրով: Օգտատերերը ֆորմատին ավելացրել են «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» սիթքոմի Դենիսի նկարը, ով ծիծաղում է և ասում. «Դու անխելք փչացած ես»:

Բումերներ / Տեխնոլոգիաներ / Z սերունդ / ©tjournal.ru
Բնություն / Կորպորացիա / Միլիարդատերեր / ©tjournal.ru

Պարում է Պիտեր Պարկերի հետ

Մեմը ծնվել է @rahalarts օգտատիրոջ թվիթից հետո, ով Ջոկերի կադրին ավելացրել «Սարդ մարդը 3» ֆիլմի չար Թոբի Մագուայրի կադրը:

Մյուս օգտատերերը նոր կերպարներ են ավելացրել, ոմանք նաև պիտակներ են հնարել:

Կատակում արտահայտված են իրավիճակներ, որոնցում մեմի հերոսներն ուրախ են: Ջոկերը և Սարդ մարդը ստեղծել են պարագաներ, որոնք այս կամ այն պատճառով սկսել են շարժվել:

Մեղուները, գրողը տանի, մահանում են / ԶԼՄ-ներ / ©tjournal.ru
Նույն ճաշը տեսնում են արդեն 1376-րդ անգամ / Իմ երկու շները / ©tjournal.ru
Չնախապատրաստված լոբստերներ, երբ Տիտանիկը սկել է / ©tjournal.ru
Երբ մայրիկը մանրը թողել է քեզ / ©tjournal.ru
Մատս պահում եմ հավելվածի վրա, որ ջնջեմ այն / մյուս հավելվածները / ©tjournal.ru
Խնայբանկի ղեկավար Հերման Գրեֆը կոչ է արել հետաձգել դպրոցական քննությունները,- դպրոցականներ / Իհարկե. թերուսներին ղեկավարելն ավելի հեշտ է / ©tjournal.ru

Թոք-շոուի ժամանակ

Ֆիլմի վերջին հատվածում Ջոկերը կրակում է թոք-շոուի հաղորդավար Մյուրրեյ Ֆրանկլինին, ում դերակատարը Ռոբերտ Դե Նիրոն է: Ֆենիկսը դրանից առաջ ասում է. «Դու կստանաս այն, ինչը, գրողը տանի, վաստակել ես»:

Սյուժեի վրա հիմնված կատակն ի հայտ է եկել հոկտեմբերի 6-ին` iFunny կայքում: Օգտատերը Ջոկերին «տեղադրել է» Ջիմմի Քիմմելի շոուի բազկաթոռին ու հետաքրքրվել, թե չարամիտն ինչ կարող է անել այս հաղորդմանը:

Ջոկերը Ջիմմի Քիմմելի շոուին / Հետաքրքիր է՝ ինչ կանի / ©tjournal.ru

Հետագա օրերի ընթացքում այս ֆորմատը տարածվել է Instagram-ում: Օգտատերերը Ֆենիկսի հերոսին տեղադրել են տարբեր շոուներում՝ Ջո Ռոգանից մինչև Էրիկ Անդրե:

Գրողը տանի, տղաներ, գրողը տանի. որևէ մեկդ` զգուշացրեք Ջո Ռոգանին, արագ / ©tjournal.ru
Ջոկերը՝ Էլլենի շոուի ժամանակ / Ի՞նչ կանի նա / ©tjournal.ru
Էրիկ Անդրեի շոուի ժամանակ / Ի՞նչ կանի նա / ©tjournal.ru

Կատակ է պատմում

Ֆիլմի դրվագներից մեկում Ջոկերն օրագրից կարդում է կատակ կնոջ մասին, ում որդուն մահացու վրաերթի է ենթարկում հարբած վարորդը: Հոկտեմբերի 7-ին iFunny-ի օգտատերը ջիֆ ֆորմատի նկար է հրապարակել, որը դարձել է դաժան կատակներից մեկը:

Կարդում եմ մորս կտակը / ©tjournal.ru
Տատիկիս համար երգում եմ Gucci Gang-ը / ©tjournal

Նման է «Չեռնոբիլի» Դյատլովին

Համացանցում մեծ տարածում է ստացել «Feel Old Yet?» մեմի ձևափոխված տարբերակը, որտեղ Ջոկերին համեմատել են տարբեր հայտնիների հետ:

Ծիծաղում է հայտնիների ձայնով

Հոկտեմբերի 7-ին թվիթերյան @ryanheezy օգտատերը ֆիլմից հատված է տեղադել, որտեղ Ջոկերը գնում է միջանցքով և ծիծաղում է դերասան Սեթ Ռոգենի ձայնով:

Շուտով սոցցանցում ձայնը փոխարինել են տարբեր հայտնիների ձայներով:

Նայում է մեքենայի պատուհանից

Հոկտեմբերի 6-ին Թվիթերի օգտատերերից մեկը հրապարակել է կադր՝ վերոնշյալ Հիթ Լեդջերի նկարի հետ: Երկու հերոսներն էլ նայում են ոստիկանական մեքենայի հետևի պատուհանից, այդ պատճառով @_greys-ը որոշել է, որ Թոդ Ֆիլիպսն իր ֆիլմին «Մռայլ ասպետը» ֆիլմի հղումն է ավելացրել:

Համացանցում տարածվել է երկու Ջոկերների կադրը:

Մեմերի մեջ է հայտնվել նաև տխուր Ջոկերը:

Դժգոհում է բացասական մտքերից

Կինոնկարի վերջնական թրեյլերում Ֆենիկսի հերոսն արտաբերում է «Իմ բոլոր մտքերը բացասական են» արտահայտությունը: Համացանցում այս խոսքերը շաբլոն են դարձել մեմերի համար՝ տխրության ու հիասթափության:

Քարտը փոխանցում է ավտոբուսի ուղևորին

Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Ջոկերը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն առաջացնում է ներվային ծիծաղի անկառավարելի նոպայով: Սկզբնական դրվագներից մեկում Արթուրը սկսում է ավտոբուսում ծիծաղել: Դրան ուշադրություն է դարձնում այն երեխայի մայրը, ում նա ցանկանում էր ծիծաղացնել: Ջոկերը կնոջը քարտ է փոխանցում, որտեղ պատմում է իր հիվանդության մասին: Համացանցում օգտատերերը փոխել են քարտի տեքստը:

Օգտատերերը փոփոխված տեքստում դժգոհել են աշխատանքային պայմաններից, քաղաքականությունից և այլն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021