Իրանում Թուրքիայի դեսպանին խնդրել են՝ Էրդողանին փոխանցի, որ կայսրությունների և նվաճումների դարաշրջանը վաղուց ավարտվել է: Միաժամանակ, հասարակական շրջանակները և մի շարք իրանական ԶԼՄ-ներ պահանջում են բոյկոտել թուրքական և ադրբեջանական ապրանքները:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ի պատասխան Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «միջամտության և անընդունելի խոսքերի»՝ այդ երկրի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Նրան ընդունել են նախարարի օգնականը և ԱԳՆ Եվրասիայի երկրների վարչության պետը:
Խաթիբզադեն ընդգծել է, որ թուրք դեսպանին տեղեկացրել են, որ տարածքային հավակնությունները, ռազմատենչ և զավթողական կայսրությունների դարաշրջանն արդեն անցյալում են:
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Իսլամական Հանրապետությունը ոչ ոքի թույլ չի տա միջամտել իր «տարածքային ամբողջականության և, ինչպես հետևում է Իրանի փառավոր պատմությունից, իր ազգային անվտանգության պաշտպանության հարցերում և ոչ մի քայլ չի զիջի»:
Թուրքիայի նախագահի հայտարարությունները դժգոհություն են առաջացրել ոչ միայն իրանական իշխանական շրջանակներում: Այսպես, հասարակական գործիչները և մի շարք ԶԼՄ-ներ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել թուրքական և ադրբեջանական ապրանքների նկատմամբ:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…